ԲԴԽ-ն որոշել է Շիրակի մարզում նշանակված հերթական դատավորին տեղափոխել Երևան

Լուրեր

11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է վերջերս Շիրակի մարզում նշանակված հերթական դատավորին տեղափոխել Երևան։ Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի կայքից։

«2023 թվականի մարտի 6-ին, դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջին ատյանի այլ դատարանի դատավորին նշանակելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 119-րդ և 117-րդ հոդվածներով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է Հանրապետության նախագահին առաջարկել Անի Արարատի Մարտիրոսյանի թեկնածությունը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար»,- ասված է ԲԴԽ որոշման մեջ։

Նշենք, որ Անի Մարտիրոսյանը հունվարի 30-ին, այսինքն՝ շուրջ մեկ ամիս առաջ է նշանակվել Շիրակի մարզի դատավոր։

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա տվյալների համաձայն՝ դատավորին արդեն 30-ից ավելի գործ է մակագրված։
Նշենք, որ հուվարի 30-ին Շիրակի մարզում նշանակված մեկ այլ դատավոր՝ Մակար Կիրակոսյանն էլ փետրվարի 13-ին նշանակվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Հունվարի 18-ին էլ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի քրեական գործեր քննող բոլոր դատավորներին տեղափոխել Երևան, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել Շիրակում աշխատող փաստաբանների շրջանում։ Այս դատավորների վարույթում եղած շուրջ 300 գործի քննություն պետք է սկսվի նորից։

Արաքս Մամուլյան