Հայտնի է Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուի անունը

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Թուրքիայի ընդդիմադիր դաշինքը, որը հայտնի է որպես «Վեցի  սեղան», գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին հայտարարել է նախագահի միասնական թեկնածու։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։

Հայտարարությունը հնչել է վեց առաջնորդների հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել մայրաքաղաք Անկարայում գտնվող «Felicity» (Saadet) կուսակցության կենտրոնակայանում:

Հավելենք, որ անցյալ շաբաթ ընդդիմադիր դաշինքը լքած «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեներն էլ այսօր կրկին միացել է ընդդիմադիրներին՝ աջակցելով Քըլըչդարօղլուի թեկնածությանը։

«Մեր ամենամեծ նպատակը Թուրքիան խաղաղ և ուրախ օրերի բերելն է։ Տա Աստված, մենք միասին կհասնենք դրան։ Որպես Ազգային դաշինք՝ մենք կկառավարենք Թուրքիան կոնսենսուսով և խորհրդակցությամբ: Մենք պայմանավորվել ենք անցնել ուժեղացված խորհրդարանական համակարգի»,-ասել է իր խոսքում Քըլըչդաչօղլուն։

Էմմա Չոբանյան