Եթե Մոսկվան փող ունի, թող կառուցի․ Անկարան ՌԴ-ից ներդրումներ է պահանջում գազային հանգույցի ստեղծման համար

Լուրեր

11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Անկարային ռուսական ներդրումներ են պետք գազային հանգույցի ստեղծման համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Թուրքիայի նախագահին առընթեր անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի անդամ Չաղրի Էրհանը։

Ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտարարել էր, որ գազային հանգույցի ստեղծման հարցով փետրվարի 14-15-ը տեղի է ունենալու միջազգային գագաթնաժողով, որը, սակայն, փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերից հետո հետաձգվել էր։

Նախագծի շուրջ ակտիվ բանակցությունները դադարեցվել են Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո: Մոտ ժամանակներս, ըստ ՌԻԱ Նովոստիի՝ բանակցություններին ծանոթ աղբյուրի, դրանք վերսկսվելու են։

«Հանգույցի շուրջ բանակցությունները դադարեցվել էին, քանի որ երկրաշարժից հետո շատ բան է փոխվել Թուրքիայում։ Բոլոր առաջնահերթությունները փոխվել են։ Սկզբունքորեն, այո՛, հանգույցը Թուրքիային ձեռնտու է, սակայն մենք հիմա գումար չունենք դրա համար։ Եթե ՌԴ-ն գումար ունի, խնդրեմ, սկսեք կառուցել հանգույցը։ Ամեն ինչ կախված է ներդրումներից»,- ասել է Էրհանը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 13-ին Աստանայում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում ռուսական կողմն Անկարային առաջարկել է գազային հանգույց ստեղծել Եվրոպա մատակարարումների համար։ Աստանայից վերադառնալիս էլ լրագրողների հետ զրույցում Էրդողանն ասել էր, որ Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը և ռուսական կողմից համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել է համատեղ քայլեր մշակել այդ ուղղությամբ։ Նա նաև ասել էր, որ Թրակիայի շրջանը կարող է դառնալ նոր գազային հանգույցի ստեղծման ամենահարմար վայրը։

Էմմա Չոբանյան