Բաքուն` Արցախում դիվերսիոն ներթափանցման հետևանքով կորուստների մասին

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Արդեն հայտնել էինք, որ այսօր առավոտյան Արցախում դիվերսիոն ներթափանցման հետևանքով ադրբեջանական զինուժը կորուստներ է կրել։ Այդ մասին հաղորդել էր ԱՀ Տեղեկատվական շտաբը։ Պաշտոնական Բաքուն նույնպես ընդունում է կորուստների փաստը։ Մասնավորապես, Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ սպանվել են ադրբեջանական բանակի ավագ լեյտենանտ Ալիբեյլի Շահրիայր Ռամիզ օղլուն (Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից է, պարգևատրվել է մեդալնելով) և շարքային Հուսյեյնով Էշգին Ջամիլ օղլուն։ Երկուսն էլ ծառայել են Շուշիում։

Ադրբեջանի ընդդիմադիր գործիչ Թոֆիգ Յուգուբլուն էլ ֆեսյբուքյան իր էջում հայտնել է, որ իրեն հասած տեղեկություններով՝ ադրբեջանական կողմի կորուստներն առնվազն 4-ն են։ Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում էլ տարբեր թվեր են տարածվում Ադրբեջանի կորուստների  մասին։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում Արցախում  ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ էր բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ ԱՀ ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ՝ դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող. փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայանը,  մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյանը և  լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյանը: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ:

Էմմա Չոբանյան