«Շորտիկով» համերգի գալու, հեռախոսները չանջատելու և դասական երաժշտությունից «ցնցվելու» մասին. ապաքաղաքական զրույց Էդուարդ Թոփչյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 11:04
Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 10:59
«Մեգամոլի» տարածքում գործած շուկայի սեփականատեր ընկերությունը պետությունն օտարել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ քրեական վարույթ է նախաձեռնվել
26.10.2026 | 10:50
Այո՛, փաթեթը մշակվել է Աննա Հակոբյանի արշավի շրջանակներում․ ՆԳ նախարարը ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:46
Վուչիչը հայտարարել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում պարտության մասին
26.10.2026 | 10:36
Էլեկտրական ավտոբուսների գնման մրցույթ պետք է հայտարարվի, Higer ավտոբուսների փոխարինում արվի․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:26
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը 4-րդն է ԱԱ-ի մեդալային հաշվարկում
26.10.2026 | 10:24
«Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին…», «Չափի մեջ մնացեք». Բաքոյանն արձագանքեց Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:13
Նաիր Թիկնիզյանն առաջին ասիստն է կատարել «Օլիմպիակոսի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:06
Ավելի ծանր պատիժ, քան՝ այսօր. Ընտանեկան բռնության մասին օրենքում նոր փոփոխություններ են առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:53
«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Մբապեի դուբլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.10.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 09:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Նրա համոզմամբ՝ 1,5 միլիոն բնակչություն ունեցող Երևանում ֆիլհարմոնիայի 1400 տեղանոց դահլիճի լեփ-լեցուն լինելը մեծ նվաճում չէ: Եվ դեռ հարց է, թե այդ այցելուներից ովքեր են խորությամբ ընկալում կատարվող ստեղծագործությունները՝ դրա համար անհրաժեշտ է որոշակի պատրաստվածություն և փորձ: Այդ համատեքստում դիրիժորն անդրադառնում է համերգների ժամանակ բջջային հեռախոսների զանգերին և հանդիսատեսի նկարահանումներին, որոնք խիստ բացասաբար են ազդում թե՛ կատարման, թե՛ դահլիճում տիրող մթնոլորտի վրա:

Հաղորման հյուրի կարծիքով՝ 20 տարում համերգների լսարանի որակը, ընդհանուր առմամբ, ընկել է: Ըստ նրա՝ առաջ ավելի շատ էին կատարման նրբությունները հասկացող մարդիկ, որոնց կարծիքը կարևոր էր: Նվագախմբի կադրային կազմից Էդուարդ Թոփչյանն այս պահին գոհ է, չնայած որոշ ժամանակ անց խնդիրներ առաջանալու են՝ նոր սերունդը հաճախ զիջում է այսօր ելույթ ունեցող երաժիշտներին: Այդ խնդիրը մասամբ լուծվում է հրավիրված մասնակիցների ներգրավմամբ:

Անդրադառնալով երգացանկի ընտրությանը՝ դիրիժորը պատասխանում է այն քննադատությանը, թե չափից դուրս մեծ հակվածություն ունի գերմանական երաժշտության հանդեպ: Էդուարդ Թոփչյանը նշում է, որ դա որպես հաճոյախոսություն է ընդունում և ավելացնում է նաև իտալական ու ռուսական երաժշտությունը: Ըստ նրա՝ դասական երաժշտությունը եվրոպական արվեստ է: Հաղորդման հյուրը, մասնավորապես, հիշեցնում է, որ հայկական սիմֆոնիկ գործեր սկսեցին գրվել նախորդ դարի կեսերից: Այնպես որ, կարևորելով հայկական երգացանկը՝ ֆիլհարմոնիկ նվագախումբն առաջնահերթ է համարում եվրոպական արվեստի լավագույն նմուշների կատարումը:

Մանրամասները տեսանյութում:

Արամ Աբրահամյան