Վրաստանի երեք ընդդիմադիր կուսակցություններ խոստանում են մեկ միլիոն ստորագրություն հավաքել ԵՄ-ին Թբիլիսիի անդամակցության կողմնակիցներից

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Վրաստանի երեք ընդդիմադիր կուսակցություններ՝ «Գիրչի՝ ավելի շատ ազատություն», «Դրոա» և «Աղմաշենեբելիի ռազմավարությունը», պատրաստվում են մեկ միլիոն ստորագրություն հավաքագրել Եվրամիությանը Վրաստանի անդամակցության օգտին, գրում է Նովոստի Գրուզիան:

«Քարոզարշավի նպատակն է արտահայտել վրաց ժողովրդի կարծիքն այն մասին, որ Վրաստանն արժանի է լինել Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ, և ոչ մի կառավարություն չի կարող վերանայել այդ նպատակը»,- ասել է «Աղմաշենեբելիի ռազմավարություն» կուսակցության ղեկավար Գիորգի Վաշաձեն։

Նրա խոսքով՝ իշխանություններն օտարերկրյա գործակալների մասին օրենք ընդունելու և դրանով իսկ հասարակական կազմակերպություններին ու լրատվամիջոցներին խարանելու նախաձեռնությամբ հաստատեցին, որ ցանկանում են երկիրը տանել ռուսական ճանապարհով, և դրան պետք է դիմակայել։

Սա ընդդիմության միակ նախաձեռնությունը չէ՝ ի պատասխան օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծին, որն արդեն սկսել է քննարկվել խորհրդարանական հանձնաժողովներում։

«Միացյալ ազգային շարժումն» այսօր հայտարարել է, որ ստեղծում է ռուսական ազդեցության գործակալների ռեգիստր, իսկ «Հանուն Վրաստանի» կուսակցությունը խորհրդարանում գրանցել է «օկուպացված երկրի՝ Ռուսաստանի Դաշնության ազդեցությունից պաշտպանության մասին» օրենքի նախագիծը։

Ինչպես Վրաստանում, այնպես էլ միջազգային կազմակերպությունների քննադատության ալիքին ի պատասխան՝ իշխանությունները նշում են, որ օտարերկրյա գործակալների մասին օրենքի գաղափարը չի հակասում ժողովրդավարական սկզբունքներին, այլ ուղղված է արտերկրից ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությանը։

Տաթև Ֆռանգյան