Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ է տվել մարտական դիրքերի ավագներին

Լուրեր

11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Մարտի 1-ին N զորամաս այցի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների, դասակների, ջոկերի հրամանատարների, դիրքերի ավագների հետ:

ՊՆ հաղորդմամբ` առաջնագծի պահպանության անմիջական պատասխանատուները զեկուցել են մարտական դիրքերի վերազինումների, ինժեներական հագեցվածության, թիկունքային ապահովման աշխատանքների վերաբերյալ:

Պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ գերատեսչությունը ներդնելու է բոլոր ջանքերը հայրենիքի պաշտպանության, ամրաշինական կառույցների արդիականացման ուղղությամբ:

Մարտական դիրքերի ավագները նախարար Պապիկյանին զեկուցել են, որ դիրքերն ապահովված են զինամթերքով, սննդով, վառելանյութով:

Պաշտպանության նախարարը հանձնարարել է խստագույնս հետևել անվտանգության կանոնների պահպանմանը, զենք-զինամթերքի հետ առնչվելիս, ինչպես նաև հետևել հրդեհային անվտանգության պահանջներին:

Պաշտպանության նախարարը հանձնարարել է խստորեն հետևել կարգապահությանը, նշելով, որ առաջիկայում կներդրվեն նոր մեխանիզմներ զորքերում արատավոր երևույթները բացառելու համար: