Վերականգնվել է «ՀԿԵ» ՓԲԸ «Զոդ» կայարանի էլեկտրակենտրոնացման համակարգը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
«ՀԿԵ» ՓԲԸ «Զոդ»  կայարանում վերականգնվել է էլեկտրակենտրոնացման համակարգը, որի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՀՀ տրանսպորտի և կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը, նախարարության երկաթուղու վարչության պետ Արսեն Մուսոյանը, «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, ներկայացուցիչներ, երկաթուղայիններ. տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը:
 
Նախքան էլեկտրակենտրոնացման համակարգը շահագործման հանձնելը նախարարության ներկայացուցիչները «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ուղեկցությամբ զննեցին Սևանից Զոդ ձգվող 120 կիլոմետրանոց ուղին, ծանոթացան ենթակառուցվածքի վիճակին, ենթակառուցվածքի հետ կապված 2018թ. պլաններին և աշխատանքների իրականացման փուլայնությանը։
 
Էլեկտրական կենտրոնացման համակարգը կայարանում չէր աշխատում 1989 թվականից: Համակարգը թույլ կտա գնացքների համար երթուղի կազմել անմիջապես  կառավարման վահանակից՝ առանց գիծ դուրս գալու: Դա  էապես կարագացնի գործընթացը՝ կրճատելով տևողությունը 30 րոպեից մինչև կես րոպե, իսկ գնացքների ձևավորման ժամանակը հետագա տեխզննման հետ միասին կկրճատվի 1 ժամ 20 րոպեով: Բացի այդ, համակարգը լիովին ապահովում է գնացքների երթևեկության անվտանգությունը և կայարանի աշխատակիցների աշխատանքի ու տեխնիկայի անվտանգության պահանջները, ինչը թույլ է տալիս խնայել զգալի միջոցներ:
 
Կայարանի վերականգնման համար ծախսվել է 52 մլն դրամ: Տեղադրվել են ավելի քան   9 կմ մալուխներ, 530 երկաթուղային միակցիչներ, 261 սարքավորում` ռելեներ, բլոկներ, տրանսֆորմատորներ: Ընդհանուր առմամբ, էլեկտրական կենտրոնացման համակարգում ներառված է 4 ուղի, 11 սլաքային փոխադրիչ և 17 լուսացույց:
 
«Զոդ» կայարանն ապահովում է ՀԿԵ բեռնային աշխատանքի 63,6 %: 2017 թվականին կայարանի բեռնման ծավալը կազմել է 1179432 տոննա:
 
Սերգեյ Վալկոն տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալին ու հյուրերին ներկայացրեց կայարանի և էլեկտրական կենտրոնացման համակարգի հնարավորություններին:
 
«Մենք պայմանավորվել ենք, որ կայցելենք բոլոր կայարաններ և կծանոթանանք արդիականացման նախագծերին, տարվում է հսկայական աշխատանք, իսկ տեխնոլոգիական նորույթները լավ տպավորություն են թողնում»,- նշեց Արմեն Փամբուխչյանը: 
 
Ավտոմատացման ներդրման հերթում հաջորդը «Ղալթաղչի» կայարանն է:
 
«Զոդ» կայարանի էլեկտրակենտրոնացման համակարգի վերականգնումը Շորժա-Վարդենիս-Զոդ ուղեմասի ենթակառուցվածքի վերականգնման ծրագրի իրականացման առաջին քայլն է։ 2018 թվականին պլանավորված է միկրոպրոցեսորների կիրառմամբ կիսաավտոմատ արգելափակման վերականգնումը, ինչը թույլ կտա իրականացնել գնացքների անխափան երթևեկություն Արարատ-Զոդ ուղեմասով՝ ապահովելով գնացքների երթևեկության անվտանգության պահանջները և բարելավելով տեղափոխվող բեռների անվտանգության և ամբողջականության հարցը», – իր ելույթում նշեց գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն։