«Մարզադաշտերը պատկանում են քաղաքմարդկանց». Թուրքիայի ֆուտբոլային երկրպագուների խմբերը աջակցել են երկրաշարժի բողոքի ցույցերին կառավարության դեմ

Լուրեր

11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
Բոլորը

Թուրքիայում մեծ իրարանցում սկսվեց այն բանից հետո, երբ թուրքական ֆուտբոլի «մեծ եռյակից» երկու թիմերը՝ «Ֆեներբահչեի» և «Բեշիքթաշի» երկրպագուները հանգստյան օրերին կայացած հանդիպումների ժամանակ վանկարկեցին, որ կառավարությունը պետք է հրաժարական տա, գրում է Bianet-ը։

Մասնավորապես, «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոալիցիոն գործընկեր Դևլեթ Բահչելին կոշտ արձագանքել էր ցույցերին՝ չեղարկելով «Բեշիքթաշ»-ին իր խորհրդին անդամակցությունը և երկրպագուներին մեղադրելով «երկրաշարժի նահատակների» նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ։ Նա նաև առաջարկել էր, որ ֆուտբոլային հանդիպումներն անցկացվեն առանց հանդիսականների կամ «նախազգուշական միջոցներով»։

Բահչելիին արձագանքել է ֆուտբոլի երկրպագուների 16 խումբ՝ հայտարարություն տարածելով։

«Այս ծանր օրերին, որում հայտնվել է մեր երկիրը, մենք միասին ենք բուժելու մեր երկրաշարժը վերապրածների վերքերը: Մենք 85 միլիոն մարդու կողքին ենք»,- հայտարարել է խումբը, որի կազմում են նաև «Գալաթասարայի», «Ֆեներբահչեի» և «Բեշիքթաշի» երկրպագուների խմբերը։

Նրանք գրավոր հայտարարության մեջ հերթական անգամ դատապարտում են «քաղաքական այլանդակ հաշվարկներն» ու «հիմար անկարողությունը» նրանց, որոնք «փրկարարական աշխատանքները ձգձգեցին», և նրանց, որոնք «ժողովրդի հարկերով գնված վրաններն են վաճառել»։

Հավելենք, որ Թուրքիայի կառավարությունը քննադատության է ենթարկվում փետրվարի 6-ի երկրաշարժից հետո ենթադրյալ դանդաղ և ոչ համարժեք արձագանքի համար: Բացի այդ, փետրվարի 25-ին հրապարակված զեկույցում պարզվեց, որ աղետից հետո թուրքական Կարմիր մահիկը վրաններ է վաճառել բարեգործական մի խմբի։

«Ֆեներբահչեի» երկրպագուների վանկարկումները հանգեցրել են նրան, որ ակումբի երկրպագուներին արգելվել է ներկա գտնվել մարտի 4-ին կայանալիք «Կայսերիսպորի» հետ արտագնա խաղին։ Ակումբն արդեն հայտարարել է, որ այս որոշումն «անընդունելի է»։

Էմմա Չոբանյան