Իրանը տարածաշրջանային սպառնալիքից վերածվում է համաշխարհային խնդրի․ Պենտագոն

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները շարժվում են Իրանը որպես գլոբալ սպառնալիք դիտարկելու ուղղությամբ՝ զգուշացնելով, որ Ռուսաստանի հետ դաշինքի ամրապնդումը, այդ թվում՝ Ուկրաինայի հետ պատերազմում օգնությունը նշանակում են, որ Թեհրանի ապակայունացնող գործունեությունն ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան նախկինում, գրում է VOA-ն։

«Մենք հասել ենք այն կետին, երբ Իրանից եկող սպառնալիքները ոչ միայն ազդում են Մերձավոր Արևելքի վրա, այլև գլոբալ խնդիր են»,- լրագրողներին ասել է պաշտպանության նախարարի օգնական Դանա Սթրոուլը։

Նա մատնանշել է Թեհրանի և Մոսկվայի միջև ռազմական համագործակցության ընդլայնումը, մասնավորապես, Իրանի կողմից կամիկաձե անօդաչու թռչող սարքերի մատակարարումը ռուս զինվորականներին։

Պենտագոնի ղեկավարի օգնականը կոչ է արել «համաշխարհային կոալիցիա ստեղծել՝ Իրանի և Ռուսաստանի միջև չարամիտ համագործակցության դեմ պայքարելու համար»:

«Խելամիտ է ենթադրել, որ մարտավարությունը, մեթոդները և ընթացակարգերը, որոնք Իրանն ուսումնասիրում և մշակում է Ուկրաինայում, մի օր կօգտագործվեն Մերձավոր Արևելքում մեր գործընկերների դեմ»,- ասել է նա:

Սթրոուլն ասել է, որ ԱՄՆ-ն ընդլայնում է համագործակցությունը և հետախուզական տվյալների փոխանակումը տարածաշրջանում գործընկերների հետ, որպեսզի պատրաստ լինի դիմակայել այդ սպառնալիքներին:

Տաթև Ֆռանգյան