Շահագործվող խոտանված մեքենաներ հայտնաբերելու նպատակով ուժեղացված ծառայություններ են իրականացվելու. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Հաշվառումից ժամանակավորապես կամ խոտանման հիմքով հանված մեքենաների տերերը, խուսափելով ապահովագրման կամ տեխզննման ծախսերից, առանց համարանիշերի մեքենաները շահագործում են դաշտամիջյան, համայնքային, հանրապետական ու միջպետական ճանապարհներին. տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Փորձը ցույց տվեց, որ նման մեքենաները ևս սպառնալիք են երթևեկության մյուս մասնակիցների համար: Նշենք, որ դա նաև օրենքի խախտում է: Ըստ օրենսդրության՝ սահմանված կարգով չհաշվառված կամ տեխզննություն չանցած տրանսպորտային միջոց վարելն առաջացնում է տուգանք` 20 հազար դրամի չափով: Առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված համարանիշով վարողը մեկ տարի ժամկետով զրկվում է վարելու իրավունքից, իսկ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ նշանակվում է տուգանք՝ 200 հազար դրամի չափով: Առանց ԱՊՊԱ պայմանագրի վարելու համար նախատեսված է տուգանք՝ 100 հազար դրամի չափով:

Այսինքն՝ ժամանակավորապես կամ խոտանման հիմքով հաշվառումից հանված և առանց համարանիշերի մեքենա վարող անձինք կարող են տուգանվել մինչև 340 հազար դրամի չափով կամ զրկվեն տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից և տուգանվեն 140 հազար դրամի չափով։

Հորդորում ենք զերծ մնալ նման իրավախախտումներ կատարելուց։ Ոստիկանությունը հետևողական է լինելու նման խախտումներով վարողներ հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու, դրանով իսկ ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բաձրացնելու հարցում: Հատկապես առանց համարանիշերի շահագործվող խոտանված տրանսպորտային միջոցներ հայտնաբերելու նպատակով պարեկային ծառայությունն ու ճանապարհային ոստիկանությունը այսուհետ պարբերաբար իրականացնելու են ուժեղացված ծառայություններ։