Էրդողանի գործընկերը Մարաշում հանդիմանել է երկրաշարժից փրկվածներին՝ նոր սկանդալի կենտրոնում հայտնվելով

Լուրեր

11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոալիցիոն գործընկեր, «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Մասնավորապես, Բահչելին հանդիմանել է հարավարևելյան Քահրամանմարաշի Էլբիստանի բնակիչներին, որը փետրվարի 6-ին տարածաշրջանում տեղի ունեցած երկրորդ խոշոր երկրաշարժի էպիկենտրոնն է: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Բահչելին այցելել է Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) կողմից ստեղծված վրանային ճամբար, գրում է Duvar-ը։

Տարածված տեսանյութում երևում է, որ երկրաշարժից տուժած մի քանի քաղաքացիներ կարգախոս են վանկարկում՝ պահանջելով Էլբիստան շրջանը վերածել նահանգի։ Բահչելին նկատողություն է արել քաղաքացիներին՝ ասելով. «Այսպիսի ցավալի օրը դուք իրավունք չունեք նման կարգախոսներով սաբոտաժի ենթարկել մեր նախագահի և այլ պաշտոնյաների այցը։ Լռություն է լինելու։ Ցրվե՛ք»։

Բահչելին Էրդողանի հետ միասին եղել է աղետից մեծապես տուժած շրջանում։ Նրա հեռանալու ընթացքում քաղաքացիներից մեկն ասել է․ «Պարո՛ն Դևլեթ, 2009-ին մենք ամեն ինչ արեցինք մեր նախագահի համար, երկրի վերջն է եկել, մարդիկ կործանվում են։ Սակայն մենք սիրում ենք մեր երկիրը»:

Րոպեներ անց դեպքի վայրում հայտնվել են ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Մահիր Ունալը՝ փորձելով հանգստացնել վրդովված քաղաքացիներին։

Էմմա Չոբանյան