Դատարանի ընկեր. քննարկվեց նոր ինստիտուտի դերը՝ որպես ժողովրդավարական կառույց

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր՝ հունիսի 15-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում անցկացվեց հանդիպում-քննարկում «Դատարանի ընկեր» ինստիտուտի հասկացության  և Հայաստանում դրա ներդրման հնարավորության վերաբերյալ: Միջոցառմանը մասնակցում էին դատական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ,  փորձագետներ:

Ծրագրի իրավաբան-փորձագետ Նարեկ Ենոքյանը ներկայացրեց, որ «դատարանի ընկեր» ինստիտուտը դատական պրակտիկայում երկու նպատակ ունի՝ առաջին, երբ հանրության համար մեծ կարևորություն ունեցող կամ վիճահարույց հարց քննելիս օգնել գործը քննող դատարանին առավել ժողովրդավարական և հանրության համար ընդունելի ակտ կայացնել: Եվ երկրորդ՝ ապահովել հասարական հնարավորինս լայն շրջանակների ներգրավածություն դատական գործընթացներին և դատական պրոցեսներում մասնագիտացված կառույցների ներուժն օգտագործել՝ դատարանին աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Նարեկ Ենոքյանը խոսեց որպես դատարանի ընկեր մարդու իրավունքների պաշտպանի դերի մասին և ներկայացրեց միջազգային փորձը: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակից Վանուհի Փայտյանը նշեց, որ  Պաշտպանն իրավունք չունի միջամտել դատավարական գործընթացներին և միայն իրավունք ունի դիմելու Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան՝ օրենքների մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին համապատասխանության հարցով:

Ծրագրի իրավաբան-փորձագետ Մերի Հարությունյանը խոսեց որպես դատարանի ընկեր՝ հասարակական կազմակերպությունների դերի մասին և ներկայացրեց միջազգային փորձը: Քննարկման ժամանակ ՀՀ դատական դեպարտամենտի աշխատակից Մարգարիտ Ամյանը հարց բարձրացրեց, թե արդյո՞ք կան պրակտիկ օրինակներ, երբ հասարակական կազմակերպությունը կոնկրետ գործով հանդես է եկել որպես դատարանի ընկեր կամ amicus curiae:

Մերի Հարությունյանը ներկայացրեց, որ «Տատյանա Ռոմանենկոն ընդդեմ Ռուսաստանի» գործով ՄԻԵԴ-ի քննությանը ենթակա լինելու կապակցությամբ իրավական եզրակացություններ են տվել «Բաց հասարակության իրավական նախաձեռնություն» և Մոսկվայի «Մեդիա Իրավունքի ինստիտուտ» ՀԿ-ները: Ավելին, այդ դիտարկումները ներառում են Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի և Հնդկաստանի դատական պրակտիկան: