Երևանի 106 հիմնական դպրոցում շչակ է գործարկվելու
Մարտի 1-ին՝ ժամը 13:00-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի «Վարդանանց ասպետներ» համար 106 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում էլեկտրաշչակի ազդարարում, անձնակազմի և աշակերտների պաշտպանության կազմակերպումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:
Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից և խնդրում չանհանգստանալ։