Մեծ թվով գործազուրկներ՝ Անի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների ցուցակներում․ վաղը կմեկնարկի քարոզարշավը

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Մարտի 26-ին Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում նորից տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ, որոնց այս անգամ 3 քաղաքական ուժի փոխարեն մասնակցում է 4-ը։

Ուժերից մեկը «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքն է, որը գլխավորում է Անի խոշորացված համայնքի նախկին ղեկավար, նախկին ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանը։

Այս դաշինքի ցուցակում առաջադրված է 63 թեկնածու։ Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից, նրանց մեծ մասը գործազուրկներ են, բացառություն են կազմում մի քանիսը, որոնք աշխատում են ՀԷՑ ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի Անի էլցանցում։ Բացի այդ, ցանկում կա երկու անհատ ձեռնարկատեր։ Թեկնածուների մեծ մասը «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» և «Ռեֆորիստների» կուսակցություններից են։ Կա ընդամենը մեկ ՀՀԿ-ական, ևս 9-ը անկուսակցականներ են։

«Հայկական երազանք» կուսակցությունը, որը գլխավորում է Ագուն Սաղաթելյանը, ունի 32 թեկնածու, նրանցից ընդամենը երկուսն են անկուսակցական, մնացած բոլորն անդամագրված են նորաստեղծ կուսակցությանը։

Ագուն Սաղաթելյանը «Բարոն Ռեսթ» ՍՊԸ-ի տնօրենն է, այս ցուցակում ևս քիչ չեն գործազուրկները, սակայն այստեղ տեղ են գտել մի քանի ՍՊԸ-ների տնօրեններ, բետոնագործ, պահակ, վարորդ։

«Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակը, որը գլխավորում է Արմենակ Նաջարյանը, բաղկացած է 39 թեկնածուից, բոլորն էլ՝ գործազուրկ։ Ցուցակում մեծ մասը «Իմ հզոր համայնք» կուսակցությունից են, կան նաև անկուսակցականներ և ՀՅԴ անդամներ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ևս հանդես է գալիս 63 թեկնածուով, ճիշտ այնքան, որքան Անիի նախկին համայնքապետ Արտակ Գևորգյանի գլխավորած «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքն է։
Ցուցակը գլխավորում է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարիբեկյանը։ Ցուցակում տեղ են գտել համայնքապետարանի աշխատակիցներ, կան նաև մի քանի վարչական ղեկավարներ ու ֆերմերներ, դպրոցների տնօրեններ, փոխտնօրեններ, ուսուցիչներ, բժիշկ, մատնահարդար, խոհարար, հրուշակագործ։

Մասնագիտությունների առումով բազմազան այս ցուցակում, սակայն, գերակշռողը կուսակցականներ են, անկուսակցական է ընդամենը 9 հոգի։ Անիում նախընտրական քարոզարշավը կմեկնարկի վաղը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններով հնարավոր չեղավ այս համայնքում իշխանություն ձևավորել․ ձայների քանակով առաջին տեղում 18 տարվա համայնքապետ Արտակ Գևորգյանի գլխավորած «Ազգ-համայնք» դաշինքն էր, որը հավաքել էր 3763 ձայն, ՔՊ-ն հավաքել էր 3032 ձայն, իսկ «Հայկական երազանքը»՝ 1037։

Երեք քաղաքական ուժերից և ոչ մեկը քվեների կեսից ավելին չէր հավաքել, նրանք ցանկություն չհայտնեցին կոալիցիա կազմելու, հետևաբար՝ իշխանություն չձևավորվեց։ Կառավարությունն այստեղ ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց ՔՊ-ի թեկնածու Արման Սարիբեկյանին, որը նշանակվելուն պես պաշտոնազրկեց բոլոր վարչական ղեկավարներին, աշխատանքից ազատեց նաև համայնքապետարանի աշխատակիցների 95 տոկոսին։

Արմիկ Մովսիսյան