ԱՄՆ-ում TikTok-ն արգելվել է պետական սարքավորումներում․ Չինաստանը և իրավապաշտպանները վրդովված են

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Սպիտակ տունը 30 օր ժամանակ է տվել ԱՄՆ պետական մարմիններին՝ TikTok հավելվածն ամբողջությամբ հեռացնելու բոլոր համակարգիչներից և հեռախոսներից, որոնք օգտագործվում են պետական պաշտոնյաների կողմից: ԱՄՆ Կոնգրեսը պատրաստվում է քննարկել երկրում հավելվածի կիրառումն ամբողջությամբ արգելելու մասին օրինագիծը։ Չինաստանում, որտեղ մշակվել է TikTok-ը, արգելքը չափազանց կտրուկ են համարում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Կառավարական սարքավորումներում TikTok-ի արգելքը Սպիտակ տան կառավարման և բյուջեի գրասենյակի տնօրեն Շալանդա Յանգի նախաձեռնությունն է: Երկուշաբթի հրապարակված հուշագրում ասվում է, որ առաջիկա 30 օրվա ընթացքում TikTok-ը պետք է հեռացվի պետական գերատեսչությունների բոլոր սարքերից, իսկ դրա տեղադրումն արդեն իսկ արգելված է։

Հուշագիրը վերաբերում է ոչ միայն TikTok-ին, այլ նաև ByteDance Limited-ին պատկանող կամ այդ ընկերության կողմից մշակված ցանկացած հաջորդ սերնդի հավելվածի կամ ծառայության: Սա նշանակում է, որ ապագայում չինական TikTok-ը ծրագրավորողի բոլոր հավելվածները ԱՄՆ պետական կառույցներում կարգելվեն։

90 օրվա ընթացքում պետական մարմիններին հանձնարարվել է հրաժարվել բոլոր պայմանագրերից, որոնց կատարման համար անհրաժեշտ է օգտագործել չինական հավելվածը, իսկ հաջորդ 120 օրվա ընթացքում՝ ներմուծել ներքին կանոններ, որպեսզի նման պայմանագրեր այլևս չկնքվեն։

Տաթև Ֆռանգյան