Հիմա էլ ոստիկանները ՊՆ նախկին շենքի բնակիչների իրերը բնակարաններից դուրս են նետում․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 11:13
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
28.10.2026 | 11:11
Թրամփն ասել էր «compatriot»՝ գործընկեր, Քեմբրիջի բառարանն աչքի անցկացրեք». Բաղդասարյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:03
Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանին
28.10.2026 | 10:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
28.10.2026 | 10:44
Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
Բոլորը

10 օրից ավելի է ՊՆ նախկին վարչական շենքի բնակիչները հայտնվել են բաց երկնքի տակ։ Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարությունների ժամին այս խնդրի մասին բարձրաձայնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ շեշտելով, որ դրսում հայտնված այդ մարդկանց շարքերում կան երեխաներ, կերակրող մայրեր, հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցներ, պատերազմի հետևանքով հայրենազրկվածներ, մարտական հերթապահություն իրակնացնող անձանց ընտանիքներ։

«Մեր համառ ջանքերի շնորհիվ է թույլատրվել վրանների տեղադրումը։ Երեկ տեղեկացանք, որ ոստիկանությունը բնակարաններից դուրս է նետում նրանց գույքը, իրերը՝ չսպասելով, որպեսզի կազմակերպվի գույքի պատշաճ տեղափոխումը։ Սա անմարդկային է և անթույլատրելի»,-նշեց Գառնիկ Դանիելյանը։
Պատգամավորը հայտնեց նաև, որ տեղեկություններ ունի, որ մանկահասակ երկու երեխա հոսպիտալացվել է։ «Ո՞վ է պատասխան տալու այդ երեխաների առողջական խնդիրների համար»,- նշեց պատգամավորը՝ ընդգծելով, որ սառնասիրտ վերաբերմունքն անթույլատրելի է համարում։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, դիմելով պատգամավորին,  հորդորեց իրեն փոխանցել այն տեղեկությունը, ըստ որի՝ երկու երեխայի առողջական վիճակի վատթարացում է տեղի ունեցել․ «Փոխանցեք, եթե կարողանանք, մենք էլ ինչ-որ բանով կաջակցենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։