Լավրովը հայտարարել է, որ «պետք է բացառել արտաքին ուժերի ապակառուցողական ազդեցությունը» Հայաստանի և Ադրբեջանի կարգավորման գործընթացում

Լուրեր

09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
Բոլորը

Ռուսաստանը դեմ չէ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում արտաքին խաղացողների մասնակցությանը, սակայն նրանք «չպետք է կործանարար ազդեցություն գործեն տարածաշրջանի վրա» և այն դիտարկեն որպես աշխարհաքաղաքական խաղերի ասպարեզ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում ռուս-ադրբեջանական փորձագիտական ​​խորհրդի երրորդ նիստում ունեցած ելույթում։

«Մենք դեմ ոչինչ չունենք, որ մյուս կողմերն օգնեն լուծել այս բոլոր խնդիրները, առաջին հերթին՝ համաձայնություն ձեռք բերել խաղաղության պայմանագրի շուրջ, բայց գիտակցելով, որ դա կարվի անկեղծորեն՝ ելնելով այստեղ կայուն խաղաղություն հաստատելու շահերից, պայմաններ ստեղծելով բոլոր ժողովուրդների հետագա զարգացման համար»,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ երբեմն տպավորություն է ստեղծվում, որ որոշ արտատարածաշրջանային ուժեր, որոնք առաջարկում են իրենց ծառայությունները, «այդ նպատակներով չեն առաջնորդվում և իրավիճակը դիտարկում են որպես առիթ՝ հերթական աշխարհաքաղաքական խաղերի համար, ոչ թե համընդհանուր շահի, այլ սեփական շահերի համատեքստում»։

«Նույնքան կարևոր է բացառել արտաքին խաղացողների ապակառուցողական ազդեցությունը, որոնք երբեմն չեն ցանկանում ապագայում այստեղ տեսնել տարածաշրջանային անվտանգության կայուն համակարգ և փորձում են ազդել այդ գործընթացների վրա։ Մենք համոզված ենք, որ մեր գործընկերները, այդ թվում՝ Ադրբեջանում, ինքնուրույն որոշումներ կկայացնեն և ընտրություն կկատարեն իրավիճակի իրենց տեսլականին համապատասխան։ Վստահ եմ, որ նրանք շատ լավ հասկանում են ռիսկերը, որոնք այստեղ հայտնվում են տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերը քաղաքականացնելու և գաղափարականացնելու փորձերի արդյունքում»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան։

Էմմա Չոբանյան