Մոլդովայի իշխանությունները փակել են Քիշնևի կենտրոնը՝ ռուսամետ ակցիաների մտավախությունից ելնելով

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Մոլդովայի ոստիկանությունը հայտարարել է մինչև մարտի 2-ի երեկոյան Քիշնևի կենտրոնը երթևեկության համար փակելու և զանգվածային ակցիաների արգելքի մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Երեքշաբթի կեսօրին Մոլդովայի մայրաքաղաքում նախատեսվում էր ընդդիմության զանգվածային ցույց, որը կազմակերպել էր ռուսամետ «Շոր» կուսակցությունը։ Կազմակերպությունը վերջերս բուռն բողոքի ակցիաներ է իրականացնում արևմտյան ուղղվածություն ունեցող Մոլդովայի կառավարության դեմ:

Այսօրվա հանրահավաքի մասնակիցները մտադիր էին կառավարությունից երաշխիքներ պահանջել, որ Մոլդովան չի ներքաշվի ռուս-ուկրաինական պատերազմի մեջ։

Փետրվարի կեսերին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Ռուսաստանին մեղադրել էր պետության ներքին գործերին միջամտելու փորձի համար։ Դրանից որոշ ժամանակ առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը գաղտնալսել է Մոլդովան ապակայունացնելու՝ ռուսական հատուկ ծառայությունների պլանները։

Երեքշաբթի առավոտյան ժամը 8-ին Քիշնևի կենտրոն և հարակից փողոցներ երթևեկությունն ու ճանապարհորդությունը սահմանափակվել է և, ըստ տեղական իշխանությունների, կվերականգնվի մարտի 2-ին՝ տեղական ժամանակով 18:00-ից հետո։

Արգելքի պաշտոնական պատճառն անվտանգության միջոցառումներն են՝ կապված պաշտոնական պատվիրակության այցի հետ։

Տաթև Ֆռանգյան