Թուրքիան հարձակվի ՀՀ-ի վրա, ՌԴ զինվորը չի՛ կրակելու․ կեղծիքին վե՛րջ տվեք․ ԱՄՆ-ի մի զանգը կանգնեցրեց ագրեսիան․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 11:11
Թրամփն ասել էր «compatriot»՝ գործընկեր, Քեմբրիջի բառարանն աչքի անցկացրեք». Բաղդասարյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:03
Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանին
28.10.2026 | 10:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
28.10.2026 | 10:44
Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանի հետ

-ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում է, որտեղ նրանք նշում են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագրի մեկ տարին։ Շատ լավ հիշում ենք ՌԴ-Ադրբեջան դաշինքի մասին այդ հռչակագիրը, որը կնքվեց Ուկրաինայի վրա հարձակման նախաշեմին։ Լավրովի խոսնակն ասել է, որ այն «պատմական է»։ Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է այն պատմական, առաջին հերթին՝ Մոսկվայի համար։

-Ձեր թույլտվությամբ՝ ես նախ կանդրադառնամ, թե ինչով է այն պատմական ու կարևոր մեզ համար։ Ես կարծում եմ, որ այս պայմանավորվածությունը մենք պետք է դիտարկենք ՌԴ-ի համալիր քաղաքականության շրջանակում՝ թե՛ Հարավային Կովկասում, թե՛ հատկապես Հայաստանի հետ հարաբերություններում։ Ես ունեմ հետևյալ մոտեցումը, որ մենք ներկայում գտնվում ենք Ռուսաստանի կողմից հիբրիդային հարվածների ներքո։ Դրանք հասցվում են Հայաստանին կոնկրետ նպատակ ունենալու տրամաբանության մեջ։ Այդ նպատակի մասին բազմիցս ենք խոսել․ դա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ստանալն է։ Այդ հիբրիդային հարվածները տարբեր են եղել անցնող տարիների ընթացքում․ Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումները, Լաչինի միջանցքի փակ լինելը, արդեն պետք է խոսենք նաև Հայաստանը սնուցող գազամուղի փակման մասին, որովհետև արդեն տրամաբանության մեջ չի տեղավորվում՝ 10 օր շարունակ փակ է։

Երկրորդ գործընթացը՝ տեղի է ունենում բնական ֆիլտրում․ բռնապետական ռեժիմները միշտ ձգտում են իրար։ Սա հին ճշմարտություն է։ Այս առումով Մոսկվայի համար շատ ավելի կանխատեսելի գործընկեր է Ալիևը, քան Փաշինյանը, շատ ավելի հարմար գործընկեր է Բաքուն, քան Երևանը։

-Մե՞ր մեղքով, որովհետև կան քաղաքական ուժեր, որոնք Փաշինյանին մեղադրում են, որ անկանխատեսելի դարձար Մոսկվայի համար, փչացրեցիր դաշնակցային հարաբերությունները և այլն։

-Եթե անգամ Փաշինյանը Մոսկվայի համար լիներ ամենականխատեսելի և ամենահավատարիմ դաշնակիցը, միևնույն է, նա չէր լինելու Ռուսաստանի համար ընդունելի տարբերակ, որովհետև կա համակարգային տարբերություն։ Սա, իհարկե, որևէ կերպ չի արդարացնում Փաշինյանի արած սխալները թե՛ հայ-ռուսական, թե՛ այլ հարաբերությունների ապակայունացման և անկանխատեսելի դարձնելու հարցերում, բայց դա առանձին քննարկման թեմա է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան