Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Սուրբ Աթոռի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների փոխքարտուղար Միրոսլավ Վախովսկու հետ

Լուրեր

09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
Բոլորը

Փետրվարի 27-ին աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը դեսպան Կարեն Նազարյանի ուղեկցությամբ հանդիպել է Սուրբ Աթոռի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների փոխքարտուղար (ԱԳ նախարարի տեղակալ) գերպ․ Միրոսլավ Վախովսկու հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ ավանդական ջերմ հարաբերությունները, որոնք խարսխված են քրիստոնեական արժեքների, պատմամշակութային վաղեմի կապերի վրա։ Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Սուրբ Աթոռի, և մասնավորապես, Հռոմի քահանայապետի՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանդեպ ծառացած մարտահրավերների հաղթահարման հարցում որդեգրած սկզբունքային մոտեցումները։

Ի հետևումն ՀՀ ԱԳ նախարարի անցած հոկտեմբերին Վատիկան կատարած պաշտոնական այցին՝ կողմերը քննարկել են նաև բազմակողմ հարթակներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ հիմք ընդունելով միջազգային որոշ հիմնախնդիրների՝ այդ թվում հոգևոր ու մշակութային ժառանգության պաշտպանության հարցերի առնչությամբ Հայաստանի և Սուրբ Աթոռի համանման մոտեցումները։

Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն միտված Հայաստանի դիրքորոշումները, Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման հետևանքով ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը՝ ընդգծելով Արդարադատության միջազգային դատարանի օրերս կայացրած որոշման և Ադրբեջանի կողմից այն անհապաղ իրականացնելու կարևորությունը։

Նույն օրը նախարարի տեղակալը մասնակցել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության կողմից Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում կազմակերպված Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվա ոգեկոչման արարողությանը և ծաղկեպսակ զետեղել Վատիկանի այգիներում գտնվող նրա արձանին։

Այցի շրջանակներում Պարույր Հովհաննիսյանին ընդունել է Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի Մեծ կանցլեր (ԱԳ նախարար) Ռիկարդո Պատեռնո Դի Մոնտեկուպոն: Հանդիպմանը քննարկվել են հումանիտար հիմնախնդիրների լուծմանն ուղղված նախեռնությունները և երկուստեք կարևորվել Մալթայի Ուխտի հումանիտար դիվանագիտության դերն ու նշանակությունը հակամարտությունների հետևանքների մեղմման հարցում։

Հռոմում նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է նաև Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Ռաֆայել Պետրոս Մինասյանին։