Սպիտակ տունը Չինաստանին զգուշացրել է ՌԴ-ին օգնելու դեպքում «իրական հետևանքների» մասին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եթե Չինաստանն աջակցի Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում, ստիպված կլինի «իրական գին» վճարել։ Այս մասին CNN-ի եթերում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Նա նշել է, որ Չինաստանը դեռ քայլեր չի ձեռնարկել Ռուսաստանին Ուկրաինա ներխուժելու հարցում մահացու օգնություն ցուցաբերելու համար, սակայն ԱՄՆ-ը փակ դռների հետևում հասկացրել է, որ նման քայլը լուրջ հետևանքներ կունենա։

«Պեկինը պետք է ինքնուրույն որոշումներ կայացնի այն մասին, թե ինչպես կվարվի, արդյո՞ք ռազմական օգնություն կտրամադրի։ Բայց եթե այս ճանապարհով գնա, դա իրական վնաս կհասցնի Չինաստանին»,- ասել է Բայդենի խորհրդականը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ Չինաստանը հակված է Ռուսաստանի Դաշնություն զենք ուղարկել։

Վերջնական որոշումը դեռ կայացված չէ, սակայն Մոսկվայի և Պեկինի միջև բանակցությունները շարունակվում են սարքավորումների գնի և ծավալի շուրջ։ Ավելի ուշ ԿՀՎ-ն հաստատել է այս տեղեկությունը։

Ջո Բայդենը Չինաստանին կոշտ պատասխան է խոստացել Ռուսաստանին զենք մատակարարելու դեպքում։

Տաթև Ֆռանգյան