Թուրքական Կարմիր մահիկը երկրաշարժից տուժածներին վրաններ է վաճառել՝ հանգեցնելով բողոքի ցույցի

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից հետո ընդդիմադիր լրատվամիջոցների կողմից բացահայտումները բուռն քննարկումներ ու քննադատություններ են առաջացրել։ Մասնավորապես, Թուրքիայի ընդդիմությունն ու լրատվամիջոցները քննադատում են Կարմիր մահիկի թուրքական գրասենյակին՝ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացածներին վրաններ վաճառելու, ոչ թե նվիրաբերելու համար։

Թուրքական Կարմիր մահիկի նախագահ Քերեմ Քինիկը խոստովանել է, որ իրենք 2050 վրան են վաճառել «Ահբափ» ասոցիացիային՝ վրաններն անմիջապես աղետի գոտի հասցնելու և փրկվածներին կացարան տրամադրելու փոխարեն: Թուրքական դեղագործների միությունը ևս հայտնել է, որ Կարմիր մահիկն իրենց վրաններ է վաճառել երկրաշարժից մի քանի օր անց։

Քինիկն ավելի վաղ հայտարարել էր, որ իրենք դեռևս 100,000 վրանների պակաս ունեն, իսկ երկրաշարժի գոտում մոտ մեկ միլիոն մարդ փորձում է գոյատևել սեփական միջոցներով։

Այս ամենը սկանդալ է առաջացրել երկրում։ Թուրքիայի Աշխատավորական կուսակցության անդամները նախօրեին Ստամբուլում բողոքի ցույց են կազմակերպել թուրքական Կարմիր մահիկի դեմ, որին մեղադրում են նույնիսկ աղետի պայմաններում առևտրային շահեր հետապնդելու համար, գրում է Gercek News-ը։

Կուսակցության Ստամբուլի գրասենյակները շրջափակվել են ոստիկանության կողմից, մի քանի անդամներ, այդ թվում՝ կուսակցության Ստամբուլի մասնաճյուղի նախագահ Ջենգիզ Յեթերը, ձերբակալվել են:

«Երկրաշարժից զոհվել է 50 հազար մարդ, հազարավոր մարդիկ դեռ փլատակների տակ են, իսկ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն զբաղված է մեզ պաշարելով»,- Twitter-ում գրել է կուսակցության պատգամավոր Բարըշ Աթայը։

«Polis» հեշթեգը Twitter-ում թրենդային է դարձել, քանի որ հազարավոր մարդիկ հաղորդագրություններ են հրապարակել՝ ի նշան ոստիկանության վերաբերմունքի դեմ բողոքի։

Էմմա Չոբանյան