Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել ռուս մի շարք մարզիկների, Եվգենի Պրիգոժինի դուստրերի և ընկերությունների դեմ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով ուժի մեջ են մտնում ռուսների դեմ պատժամիջոցներ սահմանող՝ Ազգային անվտանգության խորհրդի որոշումները, գրում է Meduza-ն։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ սահմանափակումները վերաբերում են Ռուսաստանի այն քաղաքացիներին, որոնք «կապ ունեն ուկրաինացի երեխաների առևանգման հետ», ռուս մարզիկներին, որոնք աջակցում են պատերազմին, ինչպես նաև Ուկրաինայում ՌԴ-ի կողմից կռվող մասնավոր ռազմական ընկերությունների հետ առնչություն ունեցողներին։ Փաստաթղթերի համաձայն՝ պատժամիջոցները սահմանվել են 277 ֆիզիկական ու 92 իրավաբանական անձանց դեմ։

Սահմանափակումների տակ են հայտնվել մարզուհի Ելենա Իսինբաևան, լողորդ Ալեքսանդր Պոպովն,«Վագներ» զինված խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինի դուստրերը՝ Պոլինան և Վերոնիկան, բացի այդ՝ գործարարի հետ կապված ընկերությունները, մասնավորապես՝ Concord M, Concord Management and Consulting, Food Plant, Federal News Agency-ն և Wagner Center-ը։

Ուկրաինան նաև պատժամիջոցներ է սահմանել «Ժողովրդական ճակատը Ռուսաստանի հետ է», «Ռուսական Կարմիր խաչ», «Գոլսֆթրիմ» և այլ կազմակերպությունների ու շարժումների դեմ։

Էմմա Չոբանյան