Ռուս-ուկրաինական պատերազմը` շոկ ՀՀ տնտեսության համար. ռուսական ներխուժման հետևանքները. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

20.03.2026 | 16:22
«Կրասնոդարի» մարզիչ․ Սպերցյանը կատարում է այնպիսի աշխատանք, որը քչերն են տեսնում թիմի ներսում
20.03.2026 | 16:08
Իսրայելի բանակը հաստատել է ԻՀՊԿ խոսնակի մահը 
20.03.2026 | 16:01
Կյանքից հեռացել է բռնցքամարտի անվանի մարզիչ Մելքոն Պապյանը
20.03.2026 | 15:49
Փաշինյանի որոշմամբ՝ Արա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից
20.03.2026 | 15:46
Ռուսաստանը չի մասնակցի մարտի 21-ին Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցություններին
20.03.2026 | 15:45
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
20.03.2026 | 15:38
9-րդ դասարանցիները «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների ավարտական քննությունը կհանձնեն էսսեի ձևաչափով․ ԿԳՄՍՆ
20.03.2026 | 15:27
Ուկրաինայի խորհրդարանը ճգնաժամի մեջ է. բավարար ձայներ չկան որոշումների ընդունման համար
20.03.2026 | 15:19
ԱԱԾ տնօրեն. Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.03.2026 | 15:10
Ինքնասպանության փորձ՝ ՔԿՀ-ում // Գարեգին 2-րդի խափանման միջոցը վերացնելու միջնորդություն․ ԼՈՒՐԵՐ
20.03.2026 | 15:00
Անվանի ֆուտբոլիստին հեռացրել են Իրանի հավաքականից ԱՄԷ-ի առաջնորդների հետ լուսանկարի համար
20.03.2026 | 14:44
Ինչ փոշենման նյութ է բաժանվել Մխչյանի դպրոցի երեխաներին. նախարարն ասում է` թմրանյութ չի եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.03.2026 | 14:33
Իսրայելում զինծառայող է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսելու կասկածանքով
20.03.2026 | 14:24
«Արմավիր» ՔԿՀ-ում 39 տարեկան կալանավոր է փորձել կախվել. նա հացադուլի մեջ է
20.03.2026 | 14:20
Ջեյմս Հարդենն ամենաարդյունավետ հանդիպումն է անցկացրել «Քլիվլենդում»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դրամի արժևորում, ակտիվություն անշարժ գույքի շուկայում, առևտրի, ծառայությունների, արտահանման և ներմուծման ծավալների ավելացում։ 2022 թվականը Հայաստանն ամփոփեց երկնիշ տնտեսական աճով։ Էական աճ գրանցվեց նաև զբոսաշրջության ոլորտում։ 2022 թվականին Հայաստան է ժամանել 1 մլն 665 հազար 658 զբոսաշրջիկ: 2021 թվականի համեմատ՝ այս թիվը գրեթե կրկնապատկվել է։

Վիճակագրական կոմիտեի տվյալները վկայում են․ զբոսաշրջիկների գրեթե կեսը Ռուսաստանի քաղաքացիներ են:

Ռուսաստանցիների ներհոսքը մեծացավ հատկապես անցյալ տարվա մարտից՝ Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմից հետո։ Ի տարբերություն ռուսաստանցիների՝ Ուկրաինայի քաղաքացիների հոսքը նվազել է 18.3%-ով՝ կազմելով 18,149:

Թեև զբոսաշրջիկների թվի նման ավելացումն անշարժ գույքի շուկայում որոշակի ցնցումներ առաջացրեց՝ վարձով բնակարանների պակասի ու դրանց գների մի քանի անգամ ավելացման տեսքով, այնուամենայնիվ, այն դրական ազդեցություն է թողել ֆինանսական հատվածում։ 2022 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 8,5 տրիլիոն դրամ։ Տարվա ընթացքում ՀՆԱ-ն ընդլայնվել է 1,5 տրիլիոն դրամով, նշում է տնտեսագետ Արմեն Քթոյանը։

Վերջինս հայտնեց, որ 2022 թվականի ընթացքում ՌԴ-ից Հայաստան բանկային համակարգով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները կազմել են 1.3 տրլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ` ավել է 1.1 տլն դրամով․
«Պատկերացրեք, ՀՀ տնտեսությունը 1.5 տրիլիոն դրամով է աճել, և միայն Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը ավելացել է 1.1 տրիլիոնով»,-ընդգծեց տնտեսագետը:

Պատերազմը Հայաստանի տնտեսության համար շոկային իրադարձություն էր, որը հնարավորություն է տվել առանձին ոլորտներում առաջանցիկ աճ ապահովել, նշում է տնտեսագետը։ Նրա խոսքով՝ շատ ոլորտներում այսօր աննախադեպ աճ ունենք, ինչպիսին նախորդ տարիներին չի գրանցվել։

Ռուսաստանի շուկայում տեղի ունեցող տարաբնույթ զարգացումները մեծ ազդեցություն են ունեցել նաև Հայաստանի արտահանման և ներմուծման վրա։ 2022 հունվար-դեկտեմբերին արձանագրվել է 77.7% արտահանման և 63.5 % ներմուծման աճ: Այս մասին նշում է «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության ներկայացուցիչ Աստղիկ Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի արտահանման շուկայի գրեթե կեսը բաժին է հասնում Ռուսաստանին․

«Ռուսաստանը ունեցել է մեծ մասնաբաժին արտահանման կառուցվածքում` 45 տոկոս։ Այդպիսով` կարող ենք ասել, որ որոշակի մեծացել է շուկայի կենտրոնացումը»։

ԵՏՄ երկրների միջև ազատ ապրանքաշրջանառությունը թույլ է տալիս Հայաստանին դառնալ տարանցիկ երկիր, մի շարք ապրանքների գծով կա վերարտահանման գործոնը։ Դա ՀՀ-ի համար արտաքին առևտրի կառավարման մասով նոր մարտահրավերներ է ստեղծում,- նշում է Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսության վրա ռուս-ուկրաինական պատերազմի բացասական հետևանքներին, տնտեսագետ Արմեն Քթոյանը նշում է՝ տարբեր ոլորտներում գրանցված աճը կարճաժամկետ բնույթ ունի։

Սրանից զատ՝ որոշակի ազդեցություն ունեն արևմտյան պատժամիջոցները, որոնք առնչվում են նաև ՀՀ-ում գրանցված այն ընկերություններին, որոնք ունեն ռուսական կապիտալ կամ ռուս սեփականատերեր։ Այդ ընկերությունները բախվում են խնդիրների առաջին հերթին բանկային փոխանցումների հետ կապված, բացի այդ, արտասահմանյան ընկերությունները խուսափում են այդ ընկերությունների հետ համագործակցությունից ու նախընտրությունը տալիս են միայն հայկական կապիտալով ընկերություններին։ Դրա հետևանքով ՀՀ-ում գրանցված ընկերությունները հաճախորդների թվի նվազեցում են ունենում, ըստ այդմ, նվազել է նաև նրանց եկամուտը։

Ըստ տարբեր կանխատեսումների՝ սրա հետևանքով, հնարավոր է, ռուսական կապիտալ ունեցող որոշ ընկերություններ ստիպված լինեն հեռանալ Հայաստանից։

Տնտեսագետ Արմեն Քթոյանի խոսքով՝ սա որոշակի ազդեցություն ունի, բայց խոսքն առանձին դեպքերի մասին է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան