Իրանի ԱԳ նախարարն առաջիկայում այցելելու է Մոսկվա

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին հայտնել է, որ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը շուտով Մոսկվա է այցելելու, գրում է Mehr գործակալությունը։

Նա նշել է, որ Թեհրանը և Մոսկվան կարող են կարևոր դեր խաղալ համաշխարհային էներգետիկ շուկայում հավասարակշռություն ստեղծելու գործում։ Քանանին ընդգծել է, որ ուկրաինական ճգնաժամի առնչությամբ Իրանի հասցեին արևմտյան երկրների մեղադրանքները համակցված են իրենց քաղաքական նպատակների հետ։

«Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները հիմնված են երկու երկրների ղեկավարների քաղաքական կամքի վրա։ Իրանն ու Ռուսաստանն ունեն մեծ ընդհանուր և փոխլրացնող տնտեսական կարողություններ։ Երկու երկրների միջև համագործակցությունն ընդլայնվում է՝ ելնելով երկու ժողովուրդների ընդհանուր շահերից։ Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական ու պաշտպանական հարաբերությունները երկու երկրների ընդհանուր շահերի շրջանակներում են և որևէ երրորդ երկրի դեմ չեն»,- ասել է Քանանին՝ հավելելով, որ երկու երկրների ռազմական համագործակցությունն ուկրաինական ճգնաժամից առաջ է սկսվել։

Նա մեղադրել է արևմտյան երկրներին ուկրաինական պատերազմի շարունակման մեջ՝ հավելելով, որ «պատերազմի մի կողմին տասնյակ միլիարդավոր դոլարների զենք արտահանող երկրները չեն օգնում պատերազմի ավարտին»։

Էմմա Չոբանյան