Բլինքենը կայցելի Ղազախստան, Ուզբեկստան և Հնդկաստան

Լուրեր

16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 12:06
Հայ երկու բռնցքամարտիկները դուրս են եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ
16.08.2026 | 11:53
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
16.08.2026 | 11:29
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոսել է կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին
16.08.2026 | 10:53
Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը
16.08.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը 2023 թվականի փետրվարի 28-ից մարտի 3-ը կմեկնի Ղազախստան, Ուզբեկստան և Հնդկաստան։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետքարտուղարությունը։

Տեղեկացվում է, որ փետրվարի 28-ին Աստանայում նա կհանդիպի Ղազախստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ «խորացնելու երկկողմ համագործակցությունը»։

Ղազախստանի ԱԳՆ-ն հստակեցրել է, որ Բլինքենին կընդունի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, բանակցություններ են նախատեսվում Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեյբերդիի հետ։

Նույն օրը Բլինքենի մասնակցությամբ Աստանայում տեղի կունենա Կենտրոնական Ասիայի երկրների և ԱՄՆ-ի արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների նախարարական հանդիպումը C5+1 ձևաչափով (Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան՝ գումարած ԱՄՆ):

Ըստ Պետքարտուղարության՝ հանդիպումը «կենտրոնացված կլինի ԱՄՆ-ի և ասիական հինգ պետությունների միջև տնտեսական, էներգետիկ, բնապահպանական և անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման վրա»։ Նախատեսվում են նաև առանձին հանդիպումներ Ղրղզստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի «բարձրաստիճան պաշտոնյաների» հետ՝ քննարկելու «երկկողմ և բազմակողմ համագործակցության հնարավորությունները և առաջ մղելու բարեկեցիկ, անվտանգ և ժողովրդավարական տարածաշրջան ստեղծելու ընդհանուր նպատակը»։

Ուզբեկստանում Բլինքենը կհանդիպի երկրի պաշտոնյաների հետ «երկկողմ և տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ գործընկերությունը հետագա զարգացնելու համար»:

Մարտի 1-ին էլ նա կմեկնի Դելի՝ մասնակցելու G20 արտգործնախարարների հանդիպմանը, ինչպես նաև կհանդիպի Հնդկաստանի կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ «վերահաստատելու ամուր գործընկերությունը» երկու երկրների միջև, հայտնել է Պետքարտուղարությունը:

Տաթև Ֆռանգյան