Արգենտինայի Հաղորդակցությունների պետական մարմնի (ENACOM) և Հայաստանի կարգավորող մարմնի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Լուրեր

16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 12:06
Հայ երկու բռնցքամարտիկները դուրս են եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ
16.08.2026 | 11:53
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
16.08.2026 | 11:29
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոսել է կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին
16.08.2026 | 10:53
Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը
16.08.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
Բոլորը

Աշխատանքային այցով Արգենտինական Հանրապետությունում գտնվող Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը փետրվարի 23-ին հանդիպել է Արգենտինայի Հաղորդակցությունների պետական մարմնի (ENACOM) նախագահ Կլաուդիո Ամբրոսինիի և մարմնի անդամների հետ․ տեղեկացնում են ՀՌՀ-ից։

Նախարարների կաբինետի վերադասության ներքո գործող ENACOM-ը հեռահաղորդակցությունների և տեսալսողական ծառայությունների կանոնակարգման և վերահսկման ինքանավար մարմին է, որի առաջնային նպատակներից է տեսալսողական հաղորդակցությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների ու հաղորդակցությունների կանոնակարգումը, վերահսկումն ու ֆինանսական վերահսկողությունը։

Զրույցի ընթացքում, որին ներկա է եղել Արգենտինական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Վիրաբյանը, ընդգծվել է տեսալսողական մեդիայի բնագավառում համագործակցության հաստատումից բխող երկկողմ շահավետությունը, քննարկվել՝ մի շարք նախագծեր, որոնց իրագործումը կնպաստի համագործակցության խթանմանն ու զարգացմանը։

Հանդիպման ավարտին Արգենտինայի Հաղորդակցությունների պետական մարմնի (ENACOM) և Հայաստանի կարգավորող մարմնի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի նպատակը տեխնիկական և համակարգային համագործակցության հաստատումն է՝ հիմնված կողմերի միջև տեղեկատվության և լավագույն փորձի փոխանակման վրա։

Տ․ Հակոբյանը այցելելու է «Արգենտինական ռադիո և հեռուստատեսություն» պետական ընկերություն, հանդիպելու ընկերության նախագահ Ռոսարիո Լուֆրանոյի հետ, որի ընթացքում քննարկվելու են Արգենտինայի պետական հեռուստառադիոընկերության և Հայաստանի Հանրային հեռարձակողի միջև համագործակցության, հանրօգուտ հանդիսացող տեսալսողական նյութերի համատեղ արտադրման և տարածման հնարավորությունները:

Նախատեսված է ՀՌՀ նախագահի հանդիպումը Արգենտինայի և Ուրուգվայի հայկական լրատվամիջողների ղեկավարների հետ։