Մյունխենում Բլինքենը բարձրաձայնել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի ապահովման անհրաժեշտության հարցը․ Նեդ Փրայս

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը, դրան վերջ դնելու ջանքերին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղին ամերիկյան հնարավոր հումանիտար օգնության տրամադրմանը։

«Մենք մեր խոսքով և մեր գործով հասկացրել ենք, որ պատրաստ ենք և կարող ենք օգնել կողմերին՝ Հայաստանին և Ադրբեջանին, ամեն կերպ առաջընթաց գրանցել շատ դժվար հարցերում: Մենք դա արել ենք երկկողմանի, մենք դա արել ենք եռակողմ, այդ թվում, երբ պետքարտուղար Բլինքենը Մյունխենում հանդիպել է իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ ու նրանց միջոցով։ Մենք աջակցում ենք ԵՄ գործընթացին, և ես պետք է նշեմ, որ ԵՄ նախագահ Շառլ Միշելի կողմից առաջարկ կա՝ հյուրընկալել կողմերին Բրյուսելում։ Դա հնարավորություն է, եթե նրանք ընդունեն, նստեն սեղանի շուրջ՝ շարունակելու այն առաջընթացը, որը մենք տեսել ենք վերջին շաբաթների ընթացքում»,- ասել է Փրայսը։

Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, ըստ Փրայսի՝ ԱՄՆ պետքարտուղարն այդ մասին բարձրաձայնել է անցյալ շաբաթավերջին Մյունխենում վարչապետի և նախագահի հետ իր հանդիպման ժամանակ:

«Նա ընդգծել է ազատ ու բաց առևտրային և մասնավոր տարանցման անհրաժեշտությունը։ Նա նաև կոչ է արել կողմերին՝ բացել այլ տրանսպորտային ուղիները։ Մենք կարծում ենք, որ առաջին հերթին կողմերի վրա է դրված ապրանքների ազատ հոսքի այս խոչընդոտները լուծելու խնդիրը, այդ թվում՝ հումանիտար աջակցությունը մարդկանց, որոնք կարիքն ունեն այդ միջանցքի, և մենք մեր դիվանագիտությունը կկենտրոնացնենք փորձի վրա, որպեսզի օգնենք հասնել դրան»,- ասել է Պետքարտուղարության խոսնակը։

Էմմա Չոբանյան