Փհենյանը հայտարարել է, որ պատերազմի հայտարարում կընկալի ԱՄՆ-ի կողմից Կորեական թերակղզում «թշնամական գործողությունների շարունակումը»

Լուրեր

16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 12:06
Հայ երկու բռնցքամարտիկները դուրս են եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ
16.08.2026 | 11:53
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
16.08.2026 | 11:29
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոսել է կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին
16.08.2026 | 10:53
Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը
16.08.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
Բոլորը

Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի «թշնամական գործողությունների շարունակությունը», ներառյալ՝ զորավարժությունները և ռազմավարական զենքի տեղակայումը Կորեական թերակղզում, կարող են ընկալվել որպես Հյուսիսային Կորեային պատերազմի հայտարարություն։ Այս մասին ասել է ԿԺԴՀ ԱԳ նախարարության ԱՄՆ-ի հարցերով դեպարտամենտի ղեկավար Կվոն Չժոն Գին, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Ճապոնիան խնդրել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել՝ կապված Հյուսիսային Կորեայի կողմից փետրվարի 18-ին և 20-ին հրթիռների արձակման հետ: Հանդիպումը կայացել է երկուշաբթի։

Դիվանագետն ասել է, որ ԿԺԴՀ-ն վրդովեցուցիչ է համարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «ինքնիշխան պետության ինքնապաշտպանության օրինական իրավունքի» քննարկման փաստը, կտրականապես դատապարտում է նիստի գումարումը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ը և Հարավային Կորեան Պենտագոնում վարժանքներ են անցկացրել ընդլայնված զսպման կիրառման վերաբերյալ, ինչը, ըստ էության, «միջուկային պատերազմի փորձ է ԿԺԴՀ-ի դեմ», նրանք այցելություններ են կազմակերպում ԱՄՆ միջուկային սուզանավերի բազա և ներգրավում են ռազմավարական զենքեր Կորեական թերակղզում զորավարժություններին։

Կվոն Չեն Գյունը դա անվանել է «աններելի մարտահրավեր»՝ նշելով, որ Վաշինգտոնն անտեսում է Փհենյանի դիրքորոշումը, միակողմանիորեն ամրապնդում է իր ռազմական դաշինքը, սակայն մերժում է Հյուսիսային Կորեայի ինքնապաշտպանության իրավունքը։

Տաթև Ֆռանգյան