«Ցավի, ափսոսանքի, հավատի և միասնության տարի». Զելենսկին պատերազմի տարելիցի կապակցությամբ դիմել է ուկրաինացիներին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատերազմի առաջին տարելիցի օրը դիմել է ուկրաինացիներին։ Նա երկու գրառում է հրապարակել, որոնցից մեկին կցել է տեսանյութ՝ դրամատիկ կադրերով, իսկ երկրորդում՝ ժողովրդին ուղղված ուղերձ։

«Փետրվարի 24-ին մեզանից միլիոններն ընտրություն կատարեցին․ ոչ թե սպիտակ դրոշ, այլ կապույտ ու դեղին։ Ոչ թե փախուստ, այլ՝ հանդիպում։ Թշնամու դիմավորում։ Դիմադրություն ու պայքար։ Ցավի, ափսոսանքի, հավատի և միասնության տարի էր։ Եվ սա մեր անխորտակելիության տարին է։ Գիտենք, որ սա լինելու է մեր հաղթանակի տարին»,- ասված է ուղերձում։

«Մենք ողջ մնացինք: Մենք պարտություն չենք կրել: Եվ ամեն ինչ կանենք՝ այս տարի հաղթելու համար։ Պատերազմը փոխեց շատ ընտանիքների ճակատագրեր, փոխեց սովորույթներն ու ավանդույթները»,- հավելել է Զելենսկին տեսաուղերձում:

Նա դիմել է նաև օկուպացված տարածքներում գտնվող քաղաքացիներին. «Ուկրաինան ձեզ չի լքել, չի մոռացել, չի հրաժարվել ձեզանից։ Այսպես թե այնպես մենք կազատագրենք մեր բոլոր հողերը։ Ամեն ինչ կանենք, որ Ուկրաինան վերադառնա։ Իսկ բոլոր նրանք, ովքեր ստիպված են գտնվել արտերկրում, ամեն ինչ կանենք, որպեսզի վերադառնաք Ուկրաինա, որպեսզի դա հնարավոր դառնա»։

«Ուկրաինան զարմացրեց աշխարհին, Ուկրաինան ոգեշնչեց աշխարհին, Ուկրաինան միավորեց աշխարհը։ Որպես ապացույց՝ հազարավոր բառեր կարելի է ասել, սակայն մի քանիսն էլ բավական է՝ HIMARS, Patriot, Abrams, IRIS-T, Challenger, NASAMS, Leopard»,- հավելել է Ուկրաինայի նախագահը:

Տաթև Ֆռանգյան