ՄԱԿ-ը բանաձև է ընդունել, որով կոչ է անում ՌԴ-ին զորքերը դուրս բերել Ուկրաինայից և դադարեցնել պատերազմը․ ինչպես է ՀՀ-ն քվեարկել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն արտահերթ նիստում բանաձև է ընդունել, որով կոչ է անում Ռուսաստանին դադարեցնել ռազմական գործողությունները և դուրս բերել զորքերը Ուկրաինայից, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Բանաձևին կողմ է քվեարկել ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից 141-ը, այսինքն՝ հիմնական միջազգային կազմակերպության անդամների գրեթե երեք քառորդը (73%), դեմ՝ 7, ձեռնպահ՝ 32 երկիր։

Բանաձևին դեմ (այսինքն՝ «Ռուսաստանի կողմ») քվեարկել է վեց երկիր։ Սա մի փոքր ավելին է, քան նախորդ տարվա նույն բանաձևերի երկու քվեարկությունները՝ մարտի 3-ին և հոկտեմբերի 12-ին (դեմ քվեարկած երկրները չորսն էին): Նշենք, որ անցյալ տարի Ռուսաստանի դաշնակիցների շարքերում, բացի անփոփոխ Բելառուսից, Սիրիայից և Հյուսիսային Կորեայից, հանդես են եկել Էրիթրեան և Նիկարագուան։ Իսկ այժմ նրանց շարքերը համալրել է Մալին, որտեղ տեղի խունտայի համար կռվում են «Վագների» մարտիկները։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի պաշտոնական դաշնակիցներին՝ ՀԱՊԿ-ի ու ԵՏՄ-ի երկրներին, ապա, ըստ քվեարկության արդյունքների, միայն Մինսկն է դեռևս աջակցում Մոսկվային պատերազմի հարցում։ Հայաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը կրկին ձեռնպահ են մնացել՝ ինչպես նախորդ քվեարկություններում։

Ընդհանուր առմամբ, ձեռնպահ է մնացել 32 երկիր, այդ թվում՝ Չինաստանը, Հնդկաստանը և Իրանը։

13 երկրներ ընդհանրապես չեն քվեարկել, քաղաքական մեկնաբանների գնահատմամբ՝ «գնացել են ռազմավարական սուրճի ընդմիջման»: Դրանց թվում են Ադրբեջանը, Թուրքմենստանը և Վենեսուելան։

Բանաձևին կողմ քվեարկած երկրների թվում, ինչպես նախկինում, կրկին Սերբիան է, որն ավանդաբար համարվում է Ռուսաստանին բարեկամ երկիր։ Վրաստանը ևս կողմ է քվեարկել բանաձևին։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ավելի վաղ դատապարտել էր Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա՝ այն անվանելով վիրավորանք աշխարհի հավաքական խղճի համար։

Տաթև Ֆռանգյան