Շիրակից Երևան տեղափոխված դատավորները մարզում 300-ից ավելի գործ են կիսատ թողել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունվարի 18-ին Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի քրեական գործեր քննող բոլոր դատավորներին տեղափոխել Երևան, ինչը մեծ դժգոհություն առաջացրեց Շիրակում աշխատող փաստաբանների շրջանում։

Խնդիրն այն է, որ դատավորների տեղափոխման դեպքում նրանց վարույթում գտնվող գործերը վերամակագրվում են, այսինքն՝ դրանց քննությունը պետք է նորից սկսվի։

Factor.am-ի հետ զրույցում փաստաբանները դժգոհություն էին հայտնել, որ ԲԴԽ-ի որոշումն անտրամաբանական և անհասկանալի է, որ այն կխաթարի դատարանի աշխատանքը, մեծ վնաս կպատճառի կալանավորների իրավունքներին, կվատնվեն պետության գումարները, քանի որ դատավորը, քրեական գործերի քննությունը կիսատ թողնելով, հեռանում է՝ այն հանձնելով մեկ այլ դատավորի։ Բացի այդ, ըստ փաստաբանների, այսպիսով արհեստականորեն կերկարաձգվեն կալանքի տակ գտնվողների պահման ժամկետները՝ պետական միջոցներից լրացուցիչ ծախսեր առաջացնելով։

Փաստաբանները նաև դիտարկել էին, որ Շիրակից տեղափոխված դատավորները՝ Էդուարդ Մկրտչյանը, Ռոման Սմբատյանը, Արամայիս Ասատրյանը և Տիգրան Ոսկանյանը, միայն ամիսներ առաջ էին նշանակվել մարզի դատավոր։

Դատական դեպարտամենտ ուղարկած գրավոր հարցմամբ փորձել ենք պարզել, թե Երևան տեղափոխված դատավորներից յուրաքանչյուրի վարույթում քանի՞ քրեական գործ է քննվել նրանց տեղափոխելու որոշումը կայացնելու օրվա դրությամբ։

Դատական դեպարտամենտից ստացված պատասխանի համաձայն՝ Ռոման Սմբատյանի վարույթում եղել է 92, Էդուարդ Մկրտչյանի վարույթում՝ 111, Արամայիս Ասատրյանի վարույթում՝ 72, իսկ Տիգրան Ոսկանյանի վարույթում՝ 29 քրեական գործ։ Ստացվում է, որ Շիրակի մարզում 304 քրեական գործի քննություն պետք է նորից սկսվի։

Նշենք, որ Ռոման Սմբատյանը, Արամայիս Ասատրյանը և Էդուարդ Մկրտչյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր են նշանակվել 2022 թվականի ապրիլի 28-ին, իսկ Տիգրան Ոսկանյանը, ում վարույթում ամենաքիչ գործերն են եղել տեղափոխվելու պահին, 2022-ի հունվարի 5-ին է դատավոր նշանակվել Շիրակում։

Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգում առկա տվյալների համաձայն՝ Շիրակի մարզում դատավոր նշանակվելուց ի վեր Ոսկանյանի վարույթում քննվել է ընդհանուր 62 քրեական գործ, որոնց կեսից ավելին, փաստորեն, մինչև Երևան տեղափոխվելը դատավորն ավարտել է։

Արաքս Մամուլյան