Մոլդովայում պետական ​​հեղաշրջում նախապատրաստող գործակալական ցանց է բացահայտվել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայությունը հայտարարել է օտարերկրյա հետախուզական ցանցի բացահայտման մասին, որում ներառված են երկրի քաղաքացիներ և օտարերկրացիներ։ Նրանք կասկածվում են դավաճանության և լրտեսության մեջ, գրում է Korrespondent-ը։

«Հինգ մարդ՝ Մոլդովայի քաղաքացիներ, հետաքննության տակ են։ Նրանցից երկուսը ձերբակալվել և կալանավորվել է 2022 թվականի դեկտեմբերին, ևս երեքը կասկածյալի կարգավիճակում են»,- ասվում է զեկույցում։

Նշվում է, որ նրանք հավաքագրվել են երրորդ երկրի հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների կողմից՝ աջակցելու ապակայունացման գործողություններին, որոնք ուղղված են Մոլդովայում բռնության կիրառմամբ սահմանադրական կարգը խախտելուն։

Հանրապետության իրավապահների տեսադաշտում են նաև օտարերկրյա քաղաքացիներ, ովքեր կասկածվում են լրտեսության մեջ։ Ըստ քննիչների՝ նրանք ֆինանսավորել և ղեկավարել են Մոլդովայից ներգաղթյալների դիվերսիոն գործունեություն։

Այս խումբը հետախուզման մեջ է 2020 թվականից։ Մոլդովայի հետախուզական ծառայությունը կարծում է, որ խմբավորման անդամները ներգրավված են զանգվածային բողոքի ցույցեր կազմակերպելու և ազգամիջյան ատելություն հրահրելու գործում։

Տաթև Ֆռանգյան