Բաքուն պնդում է, թե միջազգային գործընկերները, իբր, «կողմ են Լաչինի միջանցքում անցակետերի տեղակայմանը»

Լուրեր

13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե միջազգային գործընկերները, իբր, դրական են վերաբերվում Լաչինի միջանցքում անցակետերի տեղակայմանը։

Մամեդովը նշել է, թե Մյունխենի անվտանգության համաժողովում Ադրբեջանի նախագահն առաջարկել է սահմանային անցակետեր տեղակայել Լաչինի միջանցքում, լուրջ քայլեր ձեռնարկել երկու երկրների միջեւ վստահության ամրապնդման ուղղությամբ, ինչպես նաև ապահովել այս ճանապարհի թափանցիկ օգտագործումը՝ եռակողմ հայտարարության նպատակներին և նպատակներին համապատասխան»։

Ի դեպ, անցակետերի տեղադրումը հենց եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է։

«Արդյունքը, որ մենք ստացանք առաջին շփումներից, կայանում է նրանում, որ միջազգային գործընկերները դրական են վերաբերում այս առաջարկին և հասկանում են դրա էությունը։ Հայաստանից վերջին 2 տարվա ընթացքում Լաչինի ճանապարհի թափանցիկ օգտագործման և չարաշահման դեպքերը կանխելու դիրքորոշումը հասկանալի է։ Դժբախտաբար, այս առաջարկի վերաբերյալ Հայաստանի նախնական կարծիքը բավականին բացասական էր»,- ասել է Մամեդովը՝ չնշելով, թե միջազգային գործընկերներ ասելով՝ ում նկատի ունի։

ԵՄ-ն ու ԱՄՆ-ն մշտապես հանդես են եկել Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու անհրաժեշտության մասին հայտարարություններով։ Նման հայտարարություն ևս մեկ անգամ հնչեցրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպմանը։

Բացի այդ, Հայաստանը որևէ կերպ չի չարաշահել Լաչինի միջանցքն ու ապօրինի գործողություններ չի իրականացրել։

Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանն այդպես էլ չկարողացավ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ապացուցել Լաչինի միջանցքի հետ կապված իր կեղծ թեզերը։

Էմմա Չոբանյան