Երևանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանն ազատվել է պաշտոնից: ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանի փոխանցմամբ, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով Երևանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանն ազատվել է պաշտոնից և ուղարկվել կադրերի ռեզերվ:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով պաշտոնից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել Երևան քաղաքի Մաշտոցի բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը: