Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հրահրման վտանգը շարունակում է մնալ բարձր. Արարատ Միրզոյան

Լուրեր

15.01.2026 | 23:35
Ավարտվել է ՀՀ շախմատի առաջնությունների 3-րդ խաղափուլը․ Զավեն Անդրիասյանը միանձնյա առաջատար է
15.01.2026 | 23:17
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
15.01.2026 | 23:03
Ֆուտզալի Հայաստանի հավաքականի հերթական հաղթանակը
15.01.2026 | 22:57
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Կարլ Կրեսը քննարկել են օգոստոսի 8-ի հուշագրերի իրականացմանն ուղղված քայլերը
15.01.2026 | 22:37
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
15.01.2026 | 22:24
Grok չաթբոտն այլևս չի կարողանա «մերկացնել» մարդկանց
15.01.2026 | 22:10
Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանը համոզել են Թրամփին՝ «Իրանին հնարավորություն տալ». AFP
15.01.2026 | 21:54
Մինեապոլիսում ներգաղթի աշխատակիցը կրակել է վենեսուելացի ներգաղթյալի ոտքին
15.01.2026 | 21:41
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.01.2026 | 21:29
Հեռախոսներ են ներկրել մաքսանենգ ճանապարհով. ՊԵԿ-ը՝ կոմիտեի ձերբակալված պաշտոնյաների մասին
15.01.2026 | 21:13
Անկախ ԲԴԽ կազմից՝ Խորհուրդը չի կարող Դավիթ Հարությունյանի գործով տրիբունալ լինել. փաստանամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 21:00
Ադրբեջանի հարձակումը կլինի ԱՄՆ-ի շահի դեմ․ ՀՀ է գալիս ամերիկյան ֆինանսը և տնտեսական շահը․ Արմինե Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 20:45
10,000 դոլար կաշառք՝ դատավորներին. երեք անձ ամբաստանյալի աթոռին է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 20:33
ԱՄՆ-ը Կարիբյան ծովում պատժամիջոցների տակ գտնվող նավթային լցանավ է կալանել
15.01.2026 | 20:21
Քաղաքական խորհրդակցություններ` Հայաստանի և Գերմանիայի ԱԳՆ-ների միջև
Բոլորը

Փետրվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵԽ համագործակցությանը, ինչպես նաև՝ տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հանդիպմանը հաջորդել է Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026թթ․ գործողությունների ծրագրի մեկնարկի արարողությունը, որին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԵԽ ԳՔ տեղակալ Բյորն Բերգեն: Իր խոսքում նախարար Միրզոյանը, մասնավորապես, ասել է.

«Գլխավոր քարտուղարի տեղակալ պարոն Բերգե,

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի հարգելի պարոն նախագահ,

Դատական, օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների հարգարժան բարձրաստիճան պաշտոնյաներ,

Հարգելի՛ գործընկերներ,

Ողջունում եմ բոլորիդ արտաքին գործերի նախարարությունում՝ Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների Գործողությունների նոր ծրագրի պաշտոնական մեկնարկի կապակցությամբ։

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալի մասնակցությամբ Գործողությունների  ծրագրերի մեկնարկն արդեն լավ ավանդույթ է դարձել։ Ուրախ եմ հյուրընկալել պարոն Բյորն Բերգեին, ում հետ նախքան այս միջոցառումն արդյունավետ քննարկում ենք ունեցել և անդրադարձել մեր համագործակցության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի։

Տիկնայք և պարոնայք,

Այս միջոցառումը նպատակ ունի ներկայացնել Հայաստանի համար նոր Գործողությունների ծրագրով նախանշված՝ առաջիկա չորս տարիների հիմնական առաջնահերթությունները։ Հայաստանում մարդու իրավունքների, օրենքի գերակայության, իրավահավասարության և ներառականության հետագա խրախուսումը կլինեն այսօրվա քննարկման առանցքում: Պետական իշխանության տարբեր թևերի և ազգային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների ներկայությունն ու ակտիվ մասնակցությունն այսօրվա միջոցառմանը վկայում են Գործողությունների ծրագրի կարևորությունն ու դրանում նրանց ակտիվ ներգրավվածությունը:

Գործողությունների ծրագիրն առանցքային գործիք է Հայաստանի  Հանրապետության կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգում՝ ուղղված եվրոպական չափանիշներին համապատասխան ժողովրդավարական հաստատությունների հետագա զարգացմանը, անկախ դատական համակարգի կայացմանը և հակակոռուպցիոն ինստիտուտների հզորացմանը։

Գործողությունների նախորդ ծրագրերի վերաբերյալ շահագրգիռ կողմերի դրական արձագանքը խոստումնալից է, միևնույն ժամանակ՝ պարտավորեցնող՝ այս  Գործողությունների ծրագրի իրականացման համար ավելի բարձր նշաձող սահմանելու առումով: Այս առնչությամբ, ես վերահաստատում եմ Հայաստանի իշխանությունների անվերապահ հավատարմությունը Եվրոպայի խորհրդի սկզբունքներին և արժեքներին, որոնք ամրագրված են նաև կառավարության Գործողությունների ծրագրում։

Կառավարության հանձնառությունն ու քաղաքական կամքի առկայությունն անկյունաքարային են բարեփոխումների համար, միաժամանակ, շատ կարևոր է համագործակցությունը միջազգային գործընկերների հետ կայուն հաջողության և շոշափելի արդյունքներ ունենալու համար։ Այս առնչությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բարեկամներին ու գործընկերներին, որոնք միավորում են իրենց ջանքերը՝ կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգին աջակցելու համար։

Մենք բարձր ենք գնահատում մեր ավանդական գործընկերների՝  Եվրոպական միության, Նորվեգիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Միացյալ Թագավորության, Դանիայի, ինչպես նաև՝ Ավստրիայի, Գերմանիայի, Իռլանդիայի, Բելգիայի, Լիխտենշտեյնի, Ռումինիայի, միջազգային կազմակերպությունների  կամավոր ներդրումները, որոնք լրացնում են Եվրոպայի խորհրդի ինստիտուցիոնալ կարողությունները և փորձը:

Գոհունակությամբ արձանագրում ենք, որ Գործողությունների նախորդ ծրագրերի իրականացման դրական փորձը մեր գործընկերների մոտ ձևավորել է այն համոզմունքը, որ այս ծրագրերի հիմնական շահառուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են, ծրագրեր՝ ուղղված այնպիսի առաջնահերթ ոլորտներին, ինչպիսիք են սոցիալական արդարությունը, երեխաների և կանանց, այլ խոցելի խմբերի իրավունքները, մարդու իրավունքների պաշտպանությունը զինված ուժերում, կոռուպցիայի դեմ պայքարը, դատական բարեփոխումները, ապակենտրոնացումը և տեղական ինքնակառավարման խթանումը:

Կցանկանայի նաև հատուկ ընդգծել Հայաստանի Հանրապետության իշխանությունների և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության բարձր մակարդակը, Գործողությունների ծրագիրը կառավարության կարիքներին և առաջնահերթություններին համապատասխանեցնելու հարցում ճկունության ցուցաբերումը:

Հարգելի՛ գործընկերներ,

Մենք ապրում ենք անվտանգային բազում սպառնալիքներով լի տարածաշրջանում: Ավելի քան երկու ամիս է, ինչ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով շարունակվում է հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում, Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, բազմաթիվ անհետ կորած անձանց և բռնի անհետացածների ճակատագրերը մնում են չպարզաբանված: 2021թ. մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022թ. սեպտեմբերին ձեռնարկված ագրեսիայի արդյունքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները հայտնվել են ադրբեջանական օկուպացիայի ներքո, իսկ Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հրահրման վտանգը շարունակում է մնալ  բարձր։

Եվ ահա, չնայած Հայաստանի և նրա ժողորդավարության դեմ ուղղված այս քայլերին և առկա սուր մարտահրավերներին, մենք հավատարիմ ենք մնում մեր արժեքներին և Եվրոպայի խորհրդի հետ համագործակցաբար՝ շարունակում ենք ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը: Ժողովրդավարությունը Հայաստանում այլևս անշրջելի է:

Շնորհակալ եմ բոլորիդ մեկնարկի այս միջոցառմանը մեզ միանալու համար»։

Բացման արարողությանը հաջորդել է գործողությունների ծրագրի ներկայացումը, ինչպես նաև պանելային քննարկում ազգային շահառուների հետ, որի ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի նախորդ գործողությունների ծրագրերի հիմնական ձեռքբերումներին և նախանշվել են առաջընթացի ուղիները: Քննարկմանը մասնակցել են Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը,  Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և գործադիր իշխանության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: