Իրանի գազի խողովակի 15-20% ենք օգտագործում․ կառավարությունները ձախողում են էլեկտրագծի կառուցումը․ Սուրեն Պարսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.06.2026 | 08:32
Նարեկ Կարապետյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 08:09
Ընտրական իրավունքի խոչընդոտման կասկածանքով ձերբակալված կա․ ՆԳՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 07:58
Հայաստանն ընտրում է․ ԱԺ ընտրություններ 2026․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
Բոլորը

Հայաստանի և Իրանի առևտրաշրջանառությունը նախորդ տարի հատել է 700 մլն դոլարի սահմանը, և սա բացարձակ ռեկորդ է երկու երկրների համար։ Իրանի հետ Հայաստանի տնտեսական կապերի մասին Factor TVզրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

Պարո՛ն Պարսյան, Թեհրանում եք եղել վերջերս՝ զբոսաշրջության թեմայով միջոցառման։ Զրույցը դրանից սկսենք․ զբոսաշրջության իմաստով երկու երկրներն ի՞նչ ունեն առաջարկելու իրար։

-Սա իմ երկրորդ այցն էր Իրան, առաջին անգամ եղել էի 2017 թվականին՝ Սպահանում։ Կարող ենք ասել, որ Իրանն աշխարհի այն բացառիկ երկրներից է, որ շատ լավ պահպանում է հայկական ժառանգությունը, պետական մակարդակով շատ լուրջ ծախսեր են կատարում, ինչն ավելի է հարստացնում Իրանի զբոսաշրջային ներուժը։

Անցած տարվա ընթացքում, Հայաստան է ժամանել շուրջ 130 հազար իրանցի զբոսաշրջիկ, ինչը նախորդող տարվա՝ 2021-ի համեմատ ավելի է 27,5 տոկոսով։ Սա քովիդից և պատերազմից հետո զբոսաշրջության վերականգնման փուլն է։ 2016-2017 թվականներին մենք զբոսաշրջիկների ավելի մեծ թիվ ենք ունեցել։ Այդ թվականներին իրանցի զբոսաշրջիկների թիվը գերազանցում էր 250 հազարը։

Պատճառներից մեկն էլ այն է, որ լոգիստիկ խնդիրներ ունենք, որովհետև մեծ թվով զբոսաշրջիկներ գալիս էին ավտոբուսներով, իսկ վերջին տարիների ընթացքում Տաթևի այդ ճանապարհը բավականին սահմանափակել է զբոսաշրջային հոսքերը։

Իրանի հետ մեր առևտրային, տնտեսական կապերի իմաստով կա՞ն պատժամիջոցների ազդեցություններ, որոնք մեզ խանգարում են աշխատել իրար հետ։

-Միանշանակ կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, որոնք ազդում են մեր փոխադարձ առևտրի շրջանառության ծավալների դինամիկ աճի վրա։ 2022 թվականին մենք ունենք արտահանման 70 տոկոս աճ, ներկրման՝ 37 տոկոս աճ։ Սրանք բավական լավ թվեր են։ Օրինակ՝ արտահանման աճը պայմանավորված է եղել էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների ավելացմամբ, նաև անցած տարի ունեցել ենք բավականին մեծ քանակությամբ ծխախոտի արտահանում։

Առհասարակ, մեր առևտրաշրջանառության հիմնական մեխը «էլեկտրաէներգիա՝ գազի դիմաց» պայմանագիրն է։

Իրենք պատրաստ են ավելի շատ գազ տալ, մենք պատրաստ չե՞նք ավելի շատ էլեկտրաէներգիա տալ։

-Այդ խողովակի հզորությունը տարեկան 2,0-2,2 միլիարդ խորանարդ մետր է։ Համեմատության համար նշեմ, որ Հայաստանն իր ներքին սպառման համար մոտ այդքան գազ ձեռք է բերում Ռուսաստանից։ Այսինքն՝ այդ խողովակը հնարավորություն կտա մեր ներքին սպառման մոտ 90 տոկոսը փակել։ Բայց այս պահի դրությամբ՝ մենք այդ խողովակի հզորության ընդամենը 15-20 տոկոսն ենք օգտագործում։

Սա մի քանի գործոնով է պայմանավորված, առաջին հերթին՝ Հայաստանի ենթակառուցվածքներով։ Հիշեցնեմ, որ երբ ստորագրվեց այս պայմանագիրը, հետագայում էլ որոշում կայացվեց, որ պետք է կառուցվի Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գիծը, նպատակ կար ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել Իրան։ Բայց այդ գծի շինարարությունը նախորդ և ներկա կառավարությունները տարիներ շարունակ ձախողում են։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան