ԱՄՆ-ն ապացույցներ է ներկայացրել Ուկրաինայի պատերազմում իրանական դրոնների օգտագործման վերաբերյալ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնյաները փորձել են փարատել կասկածները, որ Իրանը անօդաչու սարքեր է մատակարարում Ռուսաստանին Ուկրաինայում պատերազմի համար՝ հրապարակելով հակամարտությունում ներգրավված անօդաչու սարքերի լուսանկարներ և վերլուծություններ՝ ցույց տալու համար Թեհրանի ուղիղ մասնակցությունը: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը` հղում անելով Associated Press-ին:

Լոնդոնում կայացած ճեպազրույցի ժամանակ Պաշտպանության հետախուզական գործակալության վերլուծաբանները ցուցադրել են անօդաչու թռչող սարքերի լուսանկարները, որոնք հարձակվում են Ուկրաինայի վրա, ինչպես նաև անօդաչու սարքերի լուսանկարներ, որոնք նախկինում կապված են եղել Իրանի հետ:

Կառուցվածքային մանրամասների համեմատությունը ցույց է տալիս, որ Ուկրաինայում օգտագործվող զենքերը «չի տարբերվում» Shahid-131 և Shahid-136 հարվածային անօդաչու թռչող սարքերից և Mohajer-6 տեսակի դրոներից, որոնք օգտագործվում են Մերձավոր Արևելքում:

Կատարված աշխատանքի ցուցադրումը նպատակ ունի համոզել կառավարություններին և միջազգային կազմակերպություններին Թեհրանի ներգրավվածության մեջ։ Իրանը հայտարարել է, որ Ռուսաստանին «փոքր քանակությամբ» անօդաչու թռչող սարքեր է մատակարարել մինչև Ուկրաինա ներխուժումը, բայց ոչ այն բանից հետո, երբ ռուսական զորքերը անցած տարվա փետրվարին անցան Ուկրաինա:

Առկա ապացույցները այլ բան են հուշում, ասել է Պաշտպանության հետախուզական գործակալության պաշտոնյան՝ տեղեկատվության զգայուն բնույթի պատճառով չհրապարակելով իր անունը:

«Իրանը Ռուսաստանի գործընկերն է հակամարտությունում»,- ասել է պաշտոնյան։