Թուրքիայում երկրաշարժի պատճառով ընտրությունները մեկ տարով հետաձգելու հարցի ֆոնին մտահոգությունները մեծանում են

Լուրեր

26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Բոլորը

Թուրքիայում քննարկումները, թե կառավարությունը կարող է հետաձգել հունիսին նշանակված ընտրությունները, քանի որ երկիրը բախվում է փետրվարի 6-ին տեղի ունեցած երկու խոշոր երկրաշարժերի հետևանքների հետ, մտահոգություններ են առաջացրել երկրի առանց այն էլ հիվանդ ժողովրդավարության վերաբերյալ, գրում է Turkish Minute-ը։

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից նախկին փոխվարչապետ Բյուլենթ Արընչը կոչ է արել հետաձգել ընտրությունները՝ պատճառաբանելով, որ կառավարությունը պետք է կենտրոնանա աղետի գոտու վերականգնման ջանքերի վրա։ Այնուամենայնիվ, փորձագետներն ու ընդդիմադիր քաղաքական գործիչները քննադատել են այդ գաղափարը՝ այն անվանելով հակասահմանադրական:

«Սահմանադրությունը շատ հստակ է։ Ընտրությունները կարող են հետաձգվել միայն պատերազմի դեպքում։ Քանի որ պատերազմ չկա, ընտրությունները չեն կարող հետաձգվել»,- ասել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։

Թուրքիայի Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ միայն խորհրդարանը կարող է ընտրությունները հետաձգել առավելագույնը մեկ տարով, այն էլ՝ պաշտոնապես հայտարարված պատերազմական դրության դեպքում։ Երկրաշարժերը, որքան էլ ողբերգական լինեն, չեն համապատասխանում այս չափանիշներին։

Քըլըչդարօղլուն ասել է, որ Թուրքիան իրավական պետություն է, և հնարավոր չէ ընտրությունները հետաձգել։

Հետաձգման մասին լուրերը սկսեցին շրջանառվել այն բանից հետո, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց երկրաշարժից տուժած տարածաշրջանի վերականգնման աշխատանքները մեկ տարվա ընթացքում ավարտելու իր հանձնառության մասին։

Լրագրող Ֆաթիհ Ալթայլըն էլ օրերս հայտարարել էր, որ ընտրությունները կարող են հետաձգտվել առնվազն 6 ամսով, հնարավոր է՝ մեկ տարով։ Ընտրություններն ի սկզբանե պետք է տեղի ունենային հունիսին, սակայն Էրդողանը հայտարարել էր, որ դրանք կանցկացվեն մայիսի 14-ին։

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) նախկին համանախագահ, ներկայում բանտարկված Սելահաթթին Դեմիրթաշը թվիթերյան իր էջում քննադատել է այդ քայլը՝ ասելով, որ «ժողովուրդը թույլ չի տա նման որոշում կայացնել», և որ երկրաշարժը «բռնապետությանն անցնելու» արդարացում չէ։

«Ո՛չ Բարձրագույն ընտրական խորհուրդը, ո՛չ նախագահը չեն կարող հետաձգել ընտրությունները։ Եթե կա Սահմանադրություն, որևէ այլ մարմնի որևէ որոշում ուժ չունի։ Մեր Սահմանադրությունը վեր է և՛ նախագահից, և՛ YSK-ից»,- իր հերթին ասել է ընդդիմադիր Ժողովրդավարություն և առաջադիմություն կուսակցության (DEVA) խոսնակ Իդրիս Շահինը։

Բրյուսելում բնակվող իրավաբան, «Կալանավորված փաստաբանների նախաձեռնության» հիմնադիր Ալի Յըլդըզը Turkish Minute-ին ասել է, որ «ո՛չ արտակարգ դրության հայտարարումը, ո՛չ էլ աղետը չեն արդարացնում ընտրությունների հետաձգումը»։

«Այսօր Թուրքիային ժողովրդավարական երկիր անվանելու միակ ձևն ընտրությունների միջոցով իշխանության անցումն է»,- ասել է Յըլդըզը՝ հավելելով, որ եթե ընտրությունները հետաձգվեն՝ չնայած սահմանադրության շատ հստակ դրույթին, դա կարող է հանգեցնել ազատ ընտրությունների միջոցով իշխանության ժամանակին անցման ավարտին, որը շատ վտանգավոր ճանապարհ է։

Էմմա Չոբանյան