Թուրքիան հրաժարվում է ՀՀ-ի հետ կիրառել միջազգային առևտրի կանոնները, չի դիտարկում Երևանը որպես գործընկեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.12.2025 | 22:02
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
21.12.2025 | 21:24
«Ապահովել հավասար մրցակցային պայմաններ». վարչապետը՝ ԵԱՏՄ ներքին շուկայի խոչընդոտների մասին
21.12.2025 | 21:00
Թրամփի և Էփշթեյնի համատեղ լուսանկարը հրապարակումից մոտ մեկ օր անց անհետացել է ԱՄՆ Արդարադատության նախարարության ներկայացրած նյութերից
21.12.2025 | 20:36
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին
21.12.2025 | 20:02
Հրազդանի հովտով դեպի հյուսիս-արևմուտք է տարածվում Արարատյան դաշտում առկա սառը օդի լճացման շերտը․ Սուրենյան
21.12.2025 | 19:02
ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարն հերքել է Ռուսաստանի ծրագրերի մասին Reuters-ի տեղեկությունները
21.12.2025 | 18:21
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 17։30-ի դրությամբ
21.12.2025 | 17:38
Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգ․ ՏԵՍՆՅՈՒԹ
21.12.2025 | 17:31
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ
21.12.2025 | 16:21
«Ես պատարագին մասնակցում եմ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի կոչով». Փաշինյանի հետ պատարագներին մասնակցող ՔՊ-ականները` այսօր պատարագի չմասնակցելու մասին
21.12.2025 | 15:38
Հրդեհ Շինուհայր գյուղում
21.12.2025 | 15:06
Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում
21.12.2025 | 14:30
ԱՄՆ-ն կրկին գրավել է վենեսուելական նավթ տեղափոխող տանկերը
21.12.2025 | 14:02
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
21.12.2025 | 13:43
Եգիպտոս պատվիրակություն կգործուղվի. կազմը հայտնի է
Բոլորը

Թուրքիա-Հայաստանի սահմանի հնարավոր բացման, առևտրի, դրա դրական և բացասական կողմերի մասին «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հատուկ հետազոտություն է արել: Այս առիթով Factor TV-ի հյուրընկալել է հետազոտական խմբի ղեկավար, «Ամբերդ» կենտրոնի ավագ հետազոտող Աննա Փախլյանին։

— Տիկին Փախլյան, ի՞նչ պարզեց ձեր հետազոտությունը, ի՞նչ դրական և բացասական կողմեր կան Թուրքիայի հետ սահմանը բացելու, առևտուր անելու հարցում։

— Հետազոտության շրջանակում փորձել ենք բացահայտել թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը։ Դրական կողմերից հիմնականն այն է, որ էժան և հեշտ առևտրի իրականացման հնարավորություն կլինի Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում։ Մի քանի անգամ կավելանան ծավալները, եթե շարունակվի հարաբերությունների զարգացումը։
Բայց միևնույն ժամանակ դրանք զերծ չեն խնդիրներից և մարտահրավերներից, որոնք փորձել ենք բարձրաձայնել և պատկան մարմինների ուշադրությունը դրանց վրա կենտրոնացնել։ Կան մի շարք կետեր, խնդիրներ, որոնց անհրաժեշտ է պատշաճ ուշադրություն դարձնել։

— Որո՞նք են այդ կետերը։

— Նախ՝ Թուրքիայի վարած արտաքին տնտեսական քաղաքականությունն այսօր չի մատնանշում Հայաստանի հետ լուրջ գործընկերային հարաբերություններ ունենալու մտադրության մասին։ Իհարկե, կարող են որոշակի հայտարարություններ հնչել պաշտոնական մակարդակում, բայց գործնական քայլեր այդ ուղղությամբ չեն իրականացվում։
Կարող եմ առանձնացնել կարևոր հանգամանք, որ բոլոր միջազգային կառույցներում անդամակցության շրջանակներում Թուրքիան Հայաստանի նկատմամբ վերապահումներ է սահմանել, այսինքն՝ հրաժարվում է կիրառել միջազգային համաձայնագրերի կոնվենցիաների պահանջները, ըստ այդմ՝ Հայաստանին որպես լիարժեք առևտրային գործընկեր երբեք չի դիտարկել և այժմ էլ չի դիտարկում։
Նույն առևտրի համաշխարհային կազմակերպության անդամակցության համատեքստում հրաժարվել է կիրառել արդար և բաց առևտրի կանոնները Հայաստանի նկատմամբ։ Դա նշանակում է, որ Թուրքիան իրավասու է կամայական մաքսատուրք կիրառել Հայաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ։ Կարող է արգելել ընդհանրապես։ Այսինքն՝ որևէ խաղաղ և արդար միջազգային առևտրի կանոն, ստանդարտ չի կիրառում Հայաստանի նկատմամբ։
Այսինքն, եթե մենք հիպոթետիկ որոշենք բացել սահմանը, մի շարք հարցեր պետք է նախապես համաձայնեցվեն։ Օրինակ՝ արդյո՞ք Թուրքիան պատրաստվում է հանել վերապահումները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան