ԵՄ-ն 21 մլն եվրո կհատկացնի Վրաստանին բարեփոխումներին աջակցելու համար

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Վրաստանում Եվրամիության ներկայացուցիչը InterPressNews-ին հայտնել է, որ Եվրամիությունը 60 մլն լարի է փոխանցելու Վրաստանի գանձարան՝ հիմնական բարեփոխումներին աջակցելու համար: Այս մասին հաղորդում է Aliq media-ն:

Ըստ տեղեկության՝ անցյալ տարեվերջին Եվրամիությունը 20,87 միլիոն եվրո (մոտ 60 միլիոն լարի) անհատույց օգնություն է հատկացրել Վրաստանին՝ աջակցելու համար մի շարք ոլորտների՝ տնտեսական և բիզնեսի զարգացման, գիտելիքի հմտությունների զարգացման, աշխատաշուկայի բարեփոխման, տարածաշրջանային զարգացման, գյուղատնտեսության, սննդի անվտանգության շարունակական բարեփոխումների նպատակով:

«Վրաստանին հատկացվող բյուջետային աջակցության մեծ մասը որոշակի հատվածի աջակցության ավելի լայն փաթեթի մաս է կազմում և զուգակցվում է լրացուցիչ աջակցության հետ, որը հետագայում խրախուսում է բարեփոխումները, ինչպիսիք են դրամաշնորհները և տեխնիկական աջակցությունը գյուղական վայրերում ապրող քաղաքացիներին՝ Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական ծրագրի շրջանակներում»,- նշված է ԵՄ ներկայացուցչության տեղեկատվության մեջ։