Թուրքիան հետաձգել է գազային հանգույցի հարցով գագաթնաժողովը

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Թուրքիան հետաձգել է գազային հանգույցի քննարկմանը նվիրված գագաթնաժողովը մոտավորապես մինչև մարտի 21-22-ը։ Այս մասին Ինտերֆաքսին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները։

Զրուցակիցներից մեկի խոսքով՝ գագաթնաժողովը հետաձգվել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով։ Փետրվարի 14-15-ը Ստամբուլում պետք է անցկացվեր գազի հարցով գագաթնաժողովը (Istanbul Gas Summit), որին մասնակցելու էին Մերձավոր Արևելքի, Միջերկրական և Կենտրոնական Ասիայի երկրները, ինչպես նաև սպառողներ Եվրոպայից։ Այս մասին հայտնել էր Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը։

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Թուրքիայում երկրաշարժը կարող է ազդել նախագծի իրականացման վրա, այսօր ասել է, որ պետք է ըմբռնումով վերաբերվել դրան։ Նա նշել է, որ հիմա դա Թուրքիայի առաջնահերթությունը չէ։

«Հետևաբար՝ այո՛, այս գործընթացը (գազի հանգույցի ստեղծումը) կարող է մի փոքր շարժվել, բայց իրականում դա չի ազդի ծրագրերի իրականացման վրա»,- ասել է Կրեմլի խոսնակը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հանդես էր եկել Սև ծովի հատակով Ռուսաստանից Թուրքիա լրացուցիչ գազատարներ անցկացնելու, ինչպես նաև ԵՄ սահմանին գազի հանգույց ստեղծելու նախաձեռնությամբ։

Էմմա Չոբանյան