Մակրոնը Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը առաջնահերթություն է համարում

Լուրեր

02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
Բոլորը

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 6-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում հաստատել է իր «լիակատար հավատարմությունը Հայաստանի անվտանգությանը՝ առաջնահերթություն համարելով ադրբեջանցիների կողմից Լեռնային Ղարաբաղի համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհի շրջափակման վերացումը»․ գրում է lepoint.fr-ն։

«Հեռախոսազրույցի ընթացքում պետության ղեկավարը հայտնել է Ֆրանսիայի լիակատար համերաշխությունը հայ բնակչությանը, որը բախվում է աճող հումանիտար կարիքների հետ։ Մակրոնը նաև ասել է, որ իր համար առաջնայինը դեկտեմբերի 12-ից արգելափակված Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնումն է», – հաղորդում է Ելիսեյան պալատը։

Դեկտեմբերի 12-ից ադրբեջանցիները, ներկայանալով որպես բնապահպան ակտիվիստներ, փակել են Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող կենսական ճանապարհը: Արգելափակման պատճառով մոտ 120,000 մարդ կանգնած է էլեկտրաէներգիայի և ինտերնետի անջատումների, ինչպես նաև ջեռուցման, սննդի և դեղորայքի հասանելիության հետ կապված խնդիրների առաջ:

Պարբերականաի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի նախագահն այս հակամարտությունում ցանկանում է լինել դիվանագիտական առաջնագծում, սակայն նա հրապարակայնորեն համեմատաբար զուսպ է դեկտեմբերի 23-ի իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին ուղղված կոչից հետո, որին նա հորդորել էր թույլ տալ ազատ տեղաշարժը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև։ «Երկուշաբթի նա վերահաստատել է իր լիակատար հավատարմությունը Հայաստանի անվտանգությանը և իր վճռականությունը՝ նպաստել երկխոսությանը, որպեսզի տարածաշրջանում կայուն քաղաքական լուծում գտնվի», – հաղորդում է Ելիսեյան պալատը։

Հեռախոսազրույցի ընթացքում Էմանուել Մակրոնը և Նիկոլ Փաշինյանը «ողջունել են հոկտեմբերին սահմանի երկայնքով ստեղծված եվրոպական դիտորդական առաքելության տեղակայումը, մասնավորապես՝ ֆրանսիական միջնորդությամբ, որն օգնում է կայունացնել իրավիճակը»։

Անահիտ Խաչատրյան