Էրդողանի կառավարությանը քննադատում են անգործության համար՝ հնարավոր երկրաշարժի մասին արված նախազգուշացումներն անտեսելու համար

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP), որը ղեկավարում է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնվել է քննադատության թիրախում երկրում տեղի ունեցած հզոր երկրաշարժի պատճառով։ Նշվում է, որ չնայած փորձագետների ավելի վաղ նախազգուշացումներին՝ քայլեր չեն ձեռնարկվել, գրում է Turkish Minute-ը։

Հիշեցնենք, որ նախօրեին 7,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել թուրքական Գազիանթեփ քաղաքի մոտ, որտեղ բնակվում է մոտ 2 միլիոն մարդ, ինչպես նաև Սիրիայի հետ սահմանին։

Թուրքիայի Գիտությունների ակադեմիայի երկրաշարժերի հարցերով փորձագետ Նաջի Գյորուրը սոցցանցերում նշել է, որ իրենք իշխանություններին զգուշացրել են տարածաշրջանում հնարավոր երկրաշարժի մասին, սակայն լուրջ չեն ընդունել:

«Այս երկրաշարժը հզոր է։ Հուսով եմ, որ մենք շատ զոհեր չենք ունենա։ Մենք՝ որպես աշխարհագետներ, բազմիցս ասել ու գրել ենք, որ այս երկրաշարժը գալիս է։ Ոչ ոք մեզ նույնիսկ չհարցրեց, թե ինչի մասին է խոսքը»,- գրել է Գյորուրը Թվիթերում:

Անցյալ շաբաթ հարավային Օսմանիե նահանգում տեղի ունեցած 4,2 մագնիտուդով երկրաշարժից հետո Գյորուրը մտահոգություն հայտնեց Քահրամանմարաշ քաղաքն ընդգրկող տարածաշրջանում հնարավոր երկրաշարժի կապակցությամբ, որտեղ տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժը։

«Երկրաշարժը տեղի է ունեցել այն տարածաշրջանում, որի մասին մենք զգուշացնում էինք տարիներ շարունակ։ Ոչ մի տեղական վարչական ղեկավար մեզ չի զանգահարել և հարցրել՝ ի՞նչ անել դրա հետ կապված։ Ինչո՞ւ ենք մենք այդ բոլոր նախազգուշացումներն արել»,- Գյորուրի խոսքերն է վկայակոչել լրագրող Ֆաթիհ Ալթայլը։

Երկրաբանության ինժեներ Օսման Բեքթաշը, որը նախկինում եղել է Կարադենիզ տեխնիկական համալսարանի (KTÜ) պրոֆեսորադասախոսական կազմում, նույնպես ասել է, որ երկրաշարժը «պատահական չէր», կանխատեսվում էր գիտական աշխարհում:

2022 թվականի նոյեմբերի վերջին իշխող ԱԶԿ-ն և նրա դաշնակիցը՝ «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP), մերժել էին գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) խորհրդարանական միջնորդությունը՝ հետաքննելու երկրաշարժերի դեմ միջոցներ ձեռնարկելու ուղիները, ինչպիսիք են շենքերի հայտաբերումը, որոնք սեյսմակայուն չեն։

Էմմա Չոբանյան