Թուրքիայում 4 մարդու են ձերբակալել երկրաշարժի մասին սոցցանցերում «սադրիչ» հրապակումների համար

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինությունը հաղորդագրություն է տարածել՝ Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 և 7,6 մագնիտուդով երկու խոշոր երկրաշարժերի մասին սոցցանցերում գրառումների հետ կապված, գրում է Duvar-ը։

Նշվում է, որ բացահայտել են 90 օգտատիրոջ, որոնք «սադրիչ գրառումներ են արել՝ վախ ու խուճապ տարածելու համար»։ Նրանց անունները փոխանցվել են համապատասխան գերատեսչություններին։

Անվտանգության ուժերը Դատախազության հանձնարարականով նշված օգտատերերից 4-ին բերման են ենթարկել։

Թուրքիայի ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին հայտարարել է, որ «ամեն ինչ վերահսկվում է՝ բացի սոցցանցերում տարածվող կեղծ լուրերից»։ Սակայն տուժած 10 նահանգներում հազարավոր մարդիկ նշել են, որ իրենց շատ ավելի մեծ օգնություն և աջակցություն է պետք։

Երկրաշարժից տուժած տարածաշրջանում ապրում է 5 միլիոն մարդ։ Թուրքիայի տասը տուժած նահանգների բնակչությունը գերազանցում է 13 միլիոնը։

Հավելենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին հայտարարել էր, որ սա երկրի ամենամեծ աղետն է 1939 թվականից ի վեր։

Էմմա Չոբանյան