Հյուսիսային Կորեան միջուկային ծրագիրը ֆինանսավորում է կիբերգողություններով․ ՄԱԿ

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Ըստ տարբեր գնահատականների՝ 2022 թվականին Հյուսիսային Կորեայի իշխանությունների հետ կապված հաքերները գողացել են 630 միլիոնից մինչև 1 միլիարդ դոլարի վիրտուալ ակտիվներ և կիբերարժույթներ: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի հատուկ զեկույցում, հայտնում է Reuters-ը։

«Վերջին ամիսներին կրիպտոարժույթի արժեքի փոփոխությունը, հավանաբար, ազդել է այս գնահատականների վրա, սակայն երկու գնահատականներն էլ ցույց են տալիս, որ 2022 թվականը ռեկորդային տարի էր Հյուսիսային Կորեայի կողմից վիրտուալ ակտիվների գողության համար»,- ասվում է ՄԱԿ-ի զեկույցում:

Փաստաթղթի հեղինակների խոսքով՝ ԿԺԴՀ-ից կիբերհանցագործների կիրառած մեթոդները վերջին մեկ տարում դարձել են «ավելի բարդ»՝ դժվարացնելով գողացված միջոցների հետագծումը։

Կիբերհարձակումների մեծ մասն իրականացվել է Հյուսիսային Կորեայի գլխավոր հետախուզական ծառայության կողմից վերահսկվող խմբերի կողմից։ Միայն վերջին վեց տարվա ընթացքում ԿԺԴՀ-ի կողմից վերահսկվող հաքերներն առգրավել են, ընդհանուր առմամբ, մոտ 1,2 միլիարդ դոլարի առցանց ակտիվներ:

Միջոցները հաճախ անանուն կերպով ներդրվել են կրիպտոարժույթներում, այնուհետև օգտագործվել Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային ծրագրերը ֆինանսավորելու համար, ասվում է զեկույցում: ՄԱԿ-ի տվյալներով՝ Հյուսիսային Կորեան 73 բալիստիկ հրթիռ է արձակել 2022 թվականին և գնալով ավելի բացահայտ է սպառնում միջուկային զենքով։

Տաթև Ֆռանգյան