«Առանց լույսի, գազի և դեղորայքի, բայց տանը». ինչպես է ապրում Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ․ BBC-ի անդրադարձը

Լուրեր

06.05.2024 | 23:35
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
06.05.2024 | 23:23
Ամենաարդյունավետ թիմերը թոփ լիգաներում
06.05.2024 | 23:11
Թուրքիայում մայիսի 1-ի ցույցերի համար դատարանը 38 մարդու է կալանավորել
06.05.2024 | 23:00
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզում
06.05.2024 | 22:55
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման հանդիսավոր արարողություն՝ ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում
06.05.2024 | 22:48
Բրազիլիայում Մադոննայի անվճար համերգին 1,6 միլիոն մարդ է մասնակցել
06.05.2024 | 22:35
Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում
06.05.2024 | 22:23
Նոր Արեշ 50-րդ փողոցում Ողջաբերդ գետի հունի վերականգնումից հետո իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքներ
06.05.2024 | 22:09
Աշակերտներն այցելել են Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան
06.05.2024 | 21:57
Միջազգային կազմակերպությունները Բրիտանիայի ԱԳ նախարարին կոչ են արել միջոցներ ձեռնարկել՝ ադրբեջանցի ընդդիմադիր գործչին ազատ արձակելու համար
06.05.2024 | 21:44
Կայացել է «Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլը
06.05.2024 | 21:32
Կատարվում են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մետաղական արգելափակոցների վերականգնման աշխատանքներ
06.05.2024 | 21:23
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
06.05.2024 | 21:11
«Ափդեյթ 4. երգվող երգեր». կմշակվի և կկատարվի Գեղարքունիքի մարզից հավաքագրված 10 երգ
06.05.2024 | 21:07
Բուդապեշտում ավարտվել է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը
Բոլորը

BBC-ի ռուսական ծառայությունը «Առանց լույսի, գազի և դեղորայքի, բայց տանը. ինչպես է ապրում Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ» վերտառությամբ հոդված է հրապարակել, որում պատմում է, թե ինչպես են մարդիկ Լեռնային Ղարաբաղում ապրում շրջափակման մեջ։

Շուրջ երկու ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղի հայությունն ապրում է արտաքին աշխարհից մեկուսացված։ Ադրբեջանը, որը չի թաքցնում, որ ցանկանում է վերականգնել վերահսկողությունը վիճելի տարածաշրջանի այն տարածքների վրա, որտեղ շարունակում են ապրել հայերը, փաստացիորեն նպաստում է Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի շրջափակմանը։ Մարդիկ չունեն բավարար սնունդ և դեղորայք, նրանք սովորել են ապրել ջեռուցման և էլեկտրաէներգիայի անջատումների պայմաններում ու առանց իրավիճակից դուրս գալու հստակ ելքերի, ասվում է հրապարակման մեջ։

Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի նեղ փողոցներում փոքր խանութները լեփ-լեցուն են մարդկանցով. ձվի համար հերթեր են գոյանում, որն այժմ վաճառվում է մի քանի օրը մեկ և տասը հատից ոչ ավելի՝ մեկ գնորդի համար։

Հարևան խանութների պատուհաններին փակցված են «ձու չկա» կամ «ձեր տոպրակներով եկեք» գրություններ: Սուպերմարկետների դարակաշարերում փոշի է կուտակվում՝ մնացել են միայն ամենաթանկ կամ ամենաքիչ անհրաժեշտ ապրանքները։ Հերթերում մարդիկ միմյանց խորհուրդներ են տալիս, թե քաղաքում որտեղից ինչ ապրանքներ կարող են գտնել, ասվում է հոդվածում։

Անցյալ տարվա դեկտեմբերի 12-ին մի խումբ մարդիկ, որոնք իրենց անվանում են ադրբեջանցի էկոակտիվիստներ, փակել են Լաչինի միջանցքը՝ Ստեփանակերտը Հայաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհը։ Պաշտոնական Բաքուն աջակցում է ցուցարարներին, բայց և պնդում է, որ չի ձգտում կտրել տարածաշրջանն աշխարհից։ Սակայն միջազգային կազմակերպությունները և եվրոպացի քաղաքական գործիչները զգուշացնում են, որ Ղարաբաղը գնալով ավելի է ընկղմվում հումանիտար ճգնաժամի մեջ:

Շրջափակման սկզբից ի վեր միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն և ռուս խաղաղապահներն են մուտք գործել տարածաշրջան։ 2020 թվականի պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է գրեթե 2,000 ռուս խաղաղապահ։ Պատերազմի արդյունքում ԼՂՀ տարածքի մոտ երեք քառորդը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Մնացած հողերում ապրում է մինչև 120 հազար մարդ, հիշեցնում է BBC-ն։

Մինչ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհի փակումը՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով ամսական շուրջ 12 հազար տոննա պարեն էր մատակարարվում, այժմ սննդի կանոնավոր մատակարարումները դադարեցվել են։ Մթերք ԼՂՀ հասնում է միայն Կարմիր Խաչի և խաղաղապահների շնորհիվ։

Պատմելով կենցաղում դժվարությունների մասին՝ BBC-ն նշում է, որ Ղարաբաղի հայերը շրջափակումն ընկալում են որպես Ադրբեջանի կողմից իրենց կամքը կոտրելու և, ի վերջո, իրենց տարածաշրջանից դուրս մղելու փորձ։

«Թեև ես այսօր կարող եմ դիմակայել այս ամենին և հնդկաձավար ու մակարոնեղեն ուտել, բայց մեզ հոգեբանորեն ճնշված ենք զգում, երկարաժամկետ հեռանկարում ամեն ինչ շատ ավելի դժվար է լինելու, քան պարզապես այս սահմանափակ կենսապայմանները, որ հիմա ունենք»,- ասում է Ալյոնա Մելքումյանը։

Երկրորդ պատերազմին մայոր Առուշանյանը սպասել է Ստեփանակերտի իր տանը և մտադիր չէ լքել այն նույնիսկ շրջափակման պայմաններում։

«Պատերազմի ժամանակ մեր այգում խնձոր ու տանձ էի քաղում, ուղարկում Երևան՝ թոռնուհուս համար։ Հիմա սպասում եմ, որ ճանապարհը բացվի, որ նա գա ինձ մոտ՝ մեր գինին խմելու»,- ասում է նա։

Արցախահայերից քչերն են հավատում, որ կկարողանան խաղաղ ու անվտանգ ապրել Ադրբեջանի կազմում։ Ղարաբաղի շրջափակումը և Ադրբեջանի կողմից Հայաստանի և ԼՂՀ-ի դիրքերի պարբերական ռազմական սրացումներն ու գնդակոծությունները համոզում են, որ խաղաղությունը դեռ հեռու է։

«Անհնար է պատկերացնել հայ ընտանիք, որը կարող է ապրել, երեխաներին դպրոց ուղարկել, աշխատել, ինչ-որ բիզնես ստեղծել, եթե դու ապրում ես Ադրբեջանում, նրանց ղեկավարությամբ։ Հիմա էլ, երբ 2020 թվականից հետո իբրև թե պայմանագիր է կնքվել, մենք տեսնում ենք, թե ինչպես է Ադրբեջանը խախտում դրա բոլոր կետերը։ Անցած հարյուրամյակի պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է, որ այս երկու ժողովուրդները ոչ մի կերպ չեն կարող գոյակցել»,- ասում է ստեփանակերտցի Նոննա Պողոսյանը։

Բրիտանական լրատվականը նշում է, որ չնայած Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների հակասական հայտարարություններին՝ բնակիչները հույս ունեն պահպանել իրենց անկախությունը և դա համարում են իրենց տներում մնալու միակ միջոցը:

«Ապագայի կերտման գործընթացում ամենակարևորը հավատարիմ մնալն է այն սկզբունքներին, որոնք հաստատվել են 1980-ականների վերջին։ Դա ինքնորոշումն է։ Ժողովուրդը դրա իրավունքը պետք է ունենա»,- ասում է Ստեփանակերտից երաժշտության ուսուցիչ Գուրգեն Բաղդասարյանը։

Նրա կարծիքով՝ ռուս խաղաղապահները շարունակում են մնալ միակ ուժը, որն այժմ կանգնեցնում է Ադրբեջանին։

«Արցախի ժողովուրդն ապավինում է իր ուժերին և անվտանգության երաշխավոր է համարում նաև ռուս խաղաղապահներին։ Ես ապրում եմ Արցախում, բարեխղճորեն կատարում եմ իմ գործը և դրանով նաև օգնում եմ իմ հայրենիքին ոտքի կանգնել։ Եվ ես կարծում եմ, որ ողջ հայ ժողովուրդը մեզ հետ է։ Մենք մեկ ժողովուրդ են։ Եվ կապ չունի, որ [Հայաստանի] գործող իշխանությունները ոչ միանշանակ վերաբերմունք ունեն Արցախի հարցում։ Մենք դա էլ կհաղթահարենք»,- հավելում է Գուրգենը։

Տաթև Ֆռանգյան