Քրեական ենթամշակույթ կրող անձանց գործը կքննվի Մարալիկում․ այս գործով դատավորը ևս լքել է Շիրակի մարզը

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Գյումրեցի քրեական ենթամշակույթ կրող անձանց դեմ հարուցված քրեական գործի քննությունը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխվել է Մարալիկի դատարան։ Այս գործն արդեն վեց ամիս լսվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ռոման Սմբատյանի կողմից, սակայն նա ևս, ինչպես և այս դատարանի քրեական գործեր քննող մյուս 3 դատավորները, ԲԴԽ-ի որոշմամբ տեղափոխվել են մայրաքաղաք։

Փաստաբանների խոսքով՝ Շիրակի դատարանի աշխատանքը պարալիզացված է․ նոր նշանակված դատավորները զրոյից պետք է ծանոթանան քրեական գործերին ու նոր քննություն սկսեն։

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ քրեական ենթամշակույթ կրող անձանց դատավարությունը շարունակվելու է Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի դատարանում, այն քննելու է դատավոր Արամայիս Ասատրյանը։

Փաստաբանների ներկայացմամբ՝ այս պահի դրությամբ Արամայիս Ասատրյանը քրեական գործեր քննող միակ դատավորն է Շիրակի մարզում, սակայն նա ևս պատրաստվում է հեռանալ։ Ըստ «Դատալեքս»-ի տեղեկատվության՝ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ նա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանից գործուղված դատավոր է։

Հիշեցնենք, որ նշված գործով անցնում են քրեական ենթամշակույթ կրող 8 անձինք, որոնց թվում կան նաև հայտնի գործարարներ։ Նրանցից չորսն ազատ են արձակվել գրավի դիմաց։ Այս գործով անցնում են երկու օրենքով գողեր՝ Սուրեն Ավետիսյանը՝ «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ և Արտյոմ Ղազարյանը՝ հայտնի «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ։

Ըստ քրգործի՝ Սուրեն Ավետիսյանը ստեղծել և ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում՝ իր կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու միջոցով։

Արմիկ Մովսիսյան