Քրեակատարողական ծառայության պետի տեղակալներն աշխատանքային այցեր են կատարել քրեակատարողական հիմնարկներ

Լուրեր

11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
Բոլորը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վարդգես Ծաղիկյանն այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, իսկ պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Թադևոս Նալբանդյանն աշխատանքային այցով եղել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում․ տեղեկացնում են ՔԿԾ-ից։

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում անցկացված աշխատանքային խորհրդակցության ընթացքում տեղակալ Վարդգես Ծաղիկյանի հետ քննարկվել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, դրանց կատարման ժամանակ առաջացած խնդիրներն ու թերությունները:

Թադևոս Նալբանդյանը շրջայց է կատարել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի տարածքում, ծանոթացել վարչական մասնաշենքի, ինչպես նաև բնակելի գոտու շենքային պայմաններին, եղել նոր վերակառուցված խցերում: Այնուհետև տեղակալ Նալբանդյանի գլխավորությամբ անկացվել է խորհրդակցություն հիմնարկի՝ 2022 թվականի գործունեության ամփոփման վերաբերյալ, որի ժամանակ յուրաքանչյուր կառուցվածքային ստորաբաժանում ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում իր գործառույթային պարտականությունների և իր առջև դրված խնդիրների կատարման արդյունքները:

Երկու հիմնարկներում էլ ազատազրկված անձանց և աշխատակիցների կենցաղային պայմանների բարելավման շրջանակներում պարբերաբար իրականացվել են շինվերանորոգման և տեխնիկատնտեսական բազմաթիվ այլ աշխատանքներ:

Ամփոփելով «Դատապարտյալների հիվանդանոց» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում անցկացված աշխատանքային խորհրդակցությունների արդյունքները՝ Ծառայության պետի տեղակալներ Վարդգես Ծաղիկյանն ու Թադևոս Նալբանդյանը մասնավորապես ընդգծել են թմրանյութերի, բջջային հեռախոսների, այլ արգելված իրերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի կարևորությունը, ինչպես նաև հակահրդեհային համակարգը պատշաճ մակարդակի վրա պահելու անհրաժեշտությունը: